Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան (Արցախի Հանրապետություն)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Արցախ |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1947 |
Տեղադրություն | Ստեփանակերտ |
Անվանված է | Հովհաննես Թումանյան |
Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան, բացվել է 1947 թվականին Ստեփանակերտում։ 1965 թվականին գրադարանին տրվել է մարզային մանկական գրադարանի կարգավիճակ և կոչվել Հովհաննես Թումանյանի անվան։ Սկզբնական շրջանում գրքային ֆոնդը 50 հազար միավոր էր, 1988 թվականին՝ 120 հազար միավոր։ 1992 թվականին գրադարանի շենքը ռմբակոծությունից փլվել է, գրքային ֆոնդի 70 %-ը ոչնչացել։ Ներկայումս գրադարանը տեղավորված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում, գրքային ֆոնդը 46,7 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 7,6 հազար, ունի 42 շրջիկ կետեր, սպասարկման, համալրման և մշակման բաժիններ։ Գրադարանը հանրապետության բոլոր դպրոցական գրադարանների համար մեթոդական կենտրոն է։