Jump to content

Հովհաննես XX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես XX (լատին․՝ Johannes PP. XX), երբեք գոյություն չունեցած Հռոմի պապ։ Պատմական հայտնի արտասովոր դիպվածներից է։

Հովհաննես XXI պապը

1276 թվականին Հռոմի հերթական պապ է ընտրվել Պեդրու Ժուլիանը, որը որոշել է վերցնել Հովհաննես անունը։ Նրա հրամանով կատարվել է պապական արխիվների ուսումնասիրություն, որի արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ Liber Pontificalis-ի մեջ սխալ է սպրդել և նա ձեռնամուխ է եղել այն ուղղելու՝ «բաց թողնելով» XX թիվը և անմիջապես վերցնելով Հովհաննես XXI անունը։ Դրա պատճառները կարող էր լինել Հովհաննա պապուհու մասին առասպելը, որին որոշ հետազոտողներ համարում էին Հովհաննես VIII անունով պապ։ Համաձայն մեկ այլ վարկածի՝ խառնաշփոթը տեղի է ունեցել եկեղեցական պառակտումների և բազմաթիվ ու ժամանակավոր հակապապերի պատճառով. որոշ ցուցակներում հայտնվել է ժամանակավոր Հովհաննես XVI պապը, որը կառավարել է Բոնիփակիոս VII-ի մահից հետո մի քանի ամիս։ Իրականում Բոնիփակիոս VII-ից առաջ և հետո կառավարել է Հովհաննես XV պապը[1][2]։

Երբ սխալը բացահայտվել է, Հովհաննես XVII-ից մինչև Հովհաննես XIX (որը սկզբնաղբյուրներում նախկինում կոչվում էր Հովհաննես XX) պապերը վերահամարակալվել են։ Սակայն Հովհաննես XXI-ից սկսած պապերը պահպանել են համարակալումը։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հովհաննես անունով I-XIX և XXI Հռոմի պապեր գոյություն են ունեցել, իսկ XX թիվը դուրս է մնացել (ոչ մի պապ այդ անունը չի կրել)[2]։

2005 թվականին իտալացի Ռոբերտո Կառնևալեն իրեն Հռոմի պապ է հռչակել Հովհաննես XX անունով[3]։

Հովհաննես XX-ը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի գրող Ջեյմս Քեյբելի «Յուրգեն։ Արդարության կատակերգություն» ֆենտեզի ժանրում գրված վեպում վերնագրային հերոսը Մագիստրոս Բանասերից հմայանքով թղթագլանակ է ստանում։ «Հմայանքը» հանրագիտարանային լեզվով գրված գրառում էր, որում խոսվում էր հենց պապերի համարակալման սխալի մասին՝ նշելով նրանց մեջ Հովհաննես XX-ի բացակայության փաստը։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո Յուրգենը գտնում է «հմայանքի» ճիշտ կիրառումը. նա ներկայանում է որպես Հռոմի Հովհաննես XX պապ և այդ անունով մտնում է քրիստոնեական Դրախտ։ Նրան ներս են թողնում, քանի որ Հովհաննես XX-ի համար Դրախտում պատրաստված առանձնատունն իրոք դատարկ էր[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Грегоровиус, Фердинанд (2008). История города Рима в Средние века. Москва: «Издательство АЛЬФА-КНИГА». էջ 1280. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 Горохов Б. Папы большого пути // Коммерсантъ Деньги. — В. 1 (557), 9 января 2006.
  3. «Папа Римский Иоанн XX». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  4. Джеймс Брэнч Кейбелл. Сказание о Мануэле, том 1 — Спб.: Северо-Запад, 1994