Հովհաննա պապուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննա պապուհի
Papesse Jeanne BnF Français 599 fol. 88.jpg
Տեսակ առասպելական կերպար
Սեռ իգական
Ծննդավայր Մայնց
Ioanna (papa) Վիքիպահեստում

Պապուհի Հովհաննա - լեգենդար անձնավորություն, կին, ով զբաղեցրեց Հռոմի պապի աթոռը Հովհաննես VIII անվան տակ` Լևոն IV-հետո (մահացել է 855թ.ին) և Բենեդիկտոս III-ից առաջ (մահացել է 885 թ.ին): Հովհաննես VIII անունը ` որպես Հռոմի պապ հետագայում ` 872—882 թթ-ին կրել է իրական պապը:

Ըստ լեգենդի Յովաննան ծնվել է Կառլոս Մեծ- մահվան օրը Մայնցում եղել է անգլիական միսիոների աղջիկ: 12 տարեկանում Ֆուլդիի վանքում հանդիպել է մի հոգևորականի և գնացել է նրա հետ Աֆոն` զգեստափոխվել և հագել է տղամարդու շորեր: Շարունակական ճանապարհորդություններից հետո բնակվել է Հռոմում, որտեղ սկզբում եղել է կուրիի նոտար, այնուհետև կարդինալ և վերջապես հետագայում դարձավ Հռոմի պապ, բայց որոշ ժամանակ անց ծննդաբերում է և միանգամից մահանում(ըստ որոշ տվյալների սպանվում է հոգևորականների կողմից): Լեգենդի կոմղնակիցները պնդում են, որ այս դեպքից հետո նորընտիր պապին` սկսած Լևոն X-ից անցկանում են սեռի ճանաչման ընթացակարգ` հատուկ աթոռի օգնությամբ, հայտնի ինչպես Sella Stercoraria (լատ. «գոմաղբի աթոռ»), ընթացակարգում ներառված է եղել նաև հետևյալ միտքը` Mas nobis dominus est! (լատ. «Մեր պարոնը տղամարդ է»):

Իսկությունը կին պապերի մասին հաստատում է, որ այն կրկնվել է նաև XII դարում, այն առաջին անգամ վիճարկվել է XV դարում: XVI դարի սկզբին պատմաբանները արդեն չէին էլ կասկածում,որ պատմությունը կեղծ է: Ենթադրաբար լեգենդը ծնվել է ծաղրելու պոռնոկրատիան, որի ժամանակ կային կանայք պապական պալատում` սկսած Հովհաննես Х-ից մինչև Հովհաննես ХII(919—963): Այսպիսի տեղեկություններ կան նաև Ալեքսանդր VI Բորդժիա պապի (1492—1503) կառավարման ժամանակահատվածի վերաբերյալ, ով կուրիի գանձապահ նշանակեց իր սիրուհուն` Ջուլիա Ֆարնեզեին, իսկ նրա եղբայրը` Ալեքսանդրո Ֆարնեզեն, ով չուներ հոգևոր աստիճան քիչ հետո` 1493 թվականի սեպտեմբերի 20-ից` 25 տարեկանում ստացավ կուրիի գանձապահ-կարդինալի պաշտոնը` միաժամանակ զբաղցնելով միանգամից երեք թեմերի եպիսկոպոսի պաշտոնը: Այս կարդինալը հետագայում ` երկու պապերից հետո զբաղեցրեց Հռոմի պապի աթոռը Պողոս III անվան տակ: