Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան
Արտաքին տեսք
Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան | |
---|---|
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 1224 |
Խմբագիր | Հովհաննես Այվազյան |
Հրատարակիչ | «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2020 |
Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից հրատարակված հանրագիտարան, նվիրված հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Հանրագիտարանը հրատարակվել է Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» (հ. 1–10, 1988–99) ակադեմիական հրատարակության, «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրության» տպագրության հիման վրա։
Հանրագիտարանի գլխավոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն է[1]։
Հանրագիտարանում տեղ են գտել Թումանյանի և նրա ընտանիքի բազմաթիվ լուսանկարներ, տարբեր փաստաթղթերի լուսապատճեներ, գրքերի կազմի նկարներ և այլ էջանկարներ[2]։
Հանրագիտարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թումանյանի նախնիները, հայրական օջախը, ընտանիքը
- Մերձավոր շրջապատը
- Ուսումնառությունը
- Աշխատանքային գործունեությունը
- Գրական ժառանգությունը (բանաստեղծություններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ)
- Թումանյանի ստեղծագործությունների գրական առանձնահատկությունները
- Թումանյանի ազգային-հասարակական գործունեությունը
- Թումանյանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
- Թումանյանը՝ ժողովուրդների բարեկամության ջատագով
- Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին
- Թումանյանը և հայ մշակույթը
- Գրական-կրթամշակութային հաստատություններ, ընկերություններ և այլ կազմակերպություններ
- Պարբերականներ
- Անձնանուններ
- Տեղանուններ[3]