Jump to content

Հովիտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիտը
The Hollow
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՎեպ
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Ստեղծման տարեթիվ1946 թվական
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
Նախորդ«Պսպղուն ցիանիդ»
ՀաջորդCome, Tell Me How You Live? և The Labours of Hercules?
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչDodd, Mead and Company
Հրատարակման տարեթիվ1946 թվական

«Հովիտը» (անգլ.՝ The Hollow), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերից, առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայի Collins Crime Club հրատարակչությունում և ԱՄՆ-ի Dodd, Mead and Company հրատարակչությունում 1946 թվականին։ Ագաթա Քրիստիի Էրքյուլ Պուարոոյի մասին վեպերի շարքից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարօրինակ լեդի Լյուսի Էնկքեյլը, հովտում կալվածքի տիրուհին, իր մոտ է հրավիրում բժիշկ Քրիստոուին և նրա կնոջը՝ Գերդային։ Ջոն Քրիստոուի մոտ կա վեպ Գենրիետ Սավերնեկի քանդակով, որը պարզվում է, որ լավ իմպրովիզատոր է։ Ջոնը կարոտով է հիշում իր առաջին սիրուն՝ Վերոնիկա Քրեյին։ Անսպասելիորեն նա հայտնվում է Էնկքեյլթլովների տանը, շաբաթ օրը աննշամ պատճառով։ Վերոնիկան ապրում է հարակից կալվածքներից մեկում։ Այդպիսի մեկ այլ կալվածք զբաղեցնում է Էրքյուլ Պուարոն, ում Էնկքեյթլը հրավիրել է ճաշի կիրակի օրը։ Ջոնը և Վերոնիկան գնում են միասին, և նա վերադառնում է միայն առավոտյան։ Պուարոն գալիս է կալվածք հաջորդ օրը և տեսնում է տարօրինակ տեսարան․ Գերդան կանգնած է ատրճանակը ձեռքին Ջոնի արյունաքամ մարմնի առջև, իսկ Լյուսին, Գենրիետան և Էդվարդը կանգնած են մի փոքր հեռվում՝ քարացած վիճակում։ Ջոնի վերջին խոսքերի, ավելի ճիշտ կոչը եղել է․ «Գենրիետա»։

Թվում էր թե, ակնհայտ է, որ Գերդան մարդասպանն է, բայց Գենրիետան վերցնում է ատրճանակը նրա մոտից և «միամիտ» վիրավորում է նրան ավազանում։ Ուղիղ ապացույցները անհետանում են։ Ավելի ուշ պարզվում է, որ այդ ատրճանակը, որը բռնել էր Գերդան, այն չէ, որով սպանվել էր Ջոնը։ Պուարոն սկսում է հետաքննություն։

Վեպի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո - բելգիացի դետեկտիվ
  • Տեսուչ Գրենջ - դեպքի քննիչ
  • Ջոն Քրիստոու - բժիշկ Հարլի փողոցից
  • Գերդա Քրիսթոու - Ջոնի կինը
  • Պարոն Հենրի Էնկքեյթլ - Հովտի կալվածքի սեփականատեր
  • Լեդի Լյուսի ԷնկՔեյթլ - Հենրիի կինը, Հովտի կալվածքի սեփականատիրուհի
  • Էդվարդ Էնկքեյթլ - Հենրիի զարմիկը, տարիներ շարունակ սիրված է եղել Գենրիետային
  • Միջ Հարդքասլ - Լյուսիի երիտասարդ զարմուհին
  • Դեվիդ Էնկքեյթլ - ուսանող
  • Գենրիետա Սավերնեյկ - քանդակագործ
  • Վերոնիկա Քրեյ - դերասանուհի, ինքնահավան, բայց գեղեցիկ երիտասարդ կին
  • Գեդեոն - ծառա

Գրական քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի դեկտեմբերի 1-ին «The Observer» թերթում հրատարակվել է վեպի հակիրճ բովանդակությունը․ «Ագաթա Քրիստին, խորամանկ և զգացմունքային սյուժեի ֆոնին, «կրակել է» բժիշկ կնասերին։ Հանելուկին է մոտենում բավականին ճնշված Պուարոն։ Վերջում հրաշալի կրկնակի ծուղակը»[2]։

Էկրանավորում և թատերական տեղայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագաթա Քրիստին վեպի հիմքում դրել է նույնանուն բեմականացումը, որը հաջողոթյամբ բեմադրվել է բեմում 1651 թվականին։ Սյուժետային գծի հիմնական փոփոխությունը եղել է Էրքյուլ Պուարոյի հերոսների մեջ։

2004 թվականին վեպը էկրանավորվել է բրիտանական հեռուստասերիալում, Պուարոն, Ագաթա Քրիստին և Դեվիդ Սուշեն գլխավոր դերերում։ Ֆիլմում մի քանի բաներ փոխվել են։ Հիմնականում Էդվարդի ինքնասպանության փորձը, Գերդիի թունավորած թեյը և այլն։ Բայց մնացածով տվյալ էկրանավորումը շատ մոտ է իրականին[3]։

Քրիստին գիրքը նվիրել է Լարրին և Դանդեին ներողություն խնդրելով, որ նա օգտագործել է իրենց ավազանը որպես հանցագործության վայր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. На русском издавался под название "Смерть у бассейна", перевод А.Горянина, Минск, с\с А.Кристи, т. 26, 1997
  2. «Agatha Christie has staged, against her smartiest, most hyper emotional background so far, the shooting of a philandering doctor. Solution by a rather subdued Poirot. Good double-bluff surprise» Maurice Richardson, The Observer, December 1, 1946 (страница 3)
  3. «Agatha Christie: Poirot» The Hollow (2004)
  4. For Larry and Dande With apologies for using their swimming-pool as the scene of a murder

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Роман «Лощина» в библиотеке Альдебаран Արխիվացված 2012-12-19 Wayback Machine