Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցիների միություն
Հայ ավետարանական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի համայնք,
Առաջին եկեղեցիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկահայ առաջին աղոթատեղին՝ ավետարանական Մարտիրոսաց հայ ժողովական եկեղեցին, հիմնվել է 1881 թվականին, Ուստրում։ Հետագա տարիներին հայ ավետարանական համայնքներ են ձևավորվել և եկեղեցիներ են կառուցվել Նյու Յորք, Բոստոն, Ուոթերթաուն, Փրովիդենս, Ֆրեզնո, Նյու Ջերսի, Չիկագո, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Դետրոյտ և այլ քաղաքներում։ Եկեղեցիներին կից հիմնվել են տիկնանց օժանդակ, երիտասարդական և պատանեկան միություններ, վարժարաններ, ավետարանի դասընթացներ։ 20-րդ դարի սկզբին երկրով մեկ տարածված ավետարանական եկեղեցիները միավորվել են՝ ստեղծելով միջեկեղեցական կազմավորումներ (1901 թվականին Ոատրում՝ ԱՄՆ-ի Արևելյան նահանգների, իսկ 1908 թվականին արևմտակողմի՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյի Առաջին հայ ավետարանական եկեղեցին հայ ավետարանական եկեղեցիների միությունները)։
Ավետարանական միություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին Նյու Ջերսիում հիմնվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America), որը հայ ավետարանական եկեղեցիների գործունեության կազմակերպիչն է և գործադիր մարմինը, հայ ավետարանական առաջին և միակ միսիոներական կազմակերպությունը (գործադիր տնօրեն՝ ժիրայր Սողոմյան)։ 1971 թվականին ստեղծվել է Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունը (կենտրոնը՝ Նյու Ջերսի), որն ընդգրկում է ԱՄՆ-ի 20 ավետարանական եկեղեցիներ։ Լոս Անջելեսում գործում է Հայ ավետարանական ընկերային ծառայության կենտրոնը։ Նյու Ջերսիում է գտնվում նաև Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի կենտրոնատեղին (հիմնվել է 1980-ական թվականների սկզբին), որը վարում է միությունների ընդհանուր գործերը։
Պարբերականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի հայ ավետարանականները հրատարակել են «Կոչնակ» (1900-1960, Բոստոն, Նյու Յորք), «Ջանասեր» (1916-1923), «Ավետագիր» (1945-1947, Նյու Յորք) հանդեսները։ Ներկայումս լույս են տեսնում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության «Լրաբեր» (1965 թվականից, Նյու Ջերսի) ամսագիրը, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության “Forum” (1975 թվականից) և «Զհացմհր հանապազորդ», “AMAA” (Armenian Missionary Association of America) պարբերականները։