Jump to content

Հիրշհորն թանգարան և քանդակների այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրշհորն թանգարան և քանդակների այգի
Տեսակհուշարձանների այգի և պատկերասրահ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն
Մասն էՍմիթսոնյան ինստիտուտ[2]
Ժանրհանրային արվեստ
Պատկանում էՍմիթսոնյան ինստիտուտ
ՀասցեIndependence Ave and 7th St, Washington, DC[3]
Հիմնադրվել է1974[4]
ՀիմնադիրJoseph Hirshhorn?[5]
Այցելուներ681 000 ± 500 մարդ (2015)[6]
ՏնօրենMelissa Chiu?[7], Ned Rifkin?[8], Olga Viso?[9], Richard Koshalek?[10][11], Kerry Brougher?[12] և Kerry Brougher?[11]
Կայքhirshhorn.si.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հիրշհորն թանգարան և քանդակների այգի[13] (անգլ.՝ Hirshhorn Museum and Sculpture Garden), գեղարվեստի թանգարան, որը գտնվում է ԱՄՆԿոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։

Բացվել է 1974 թվականի աշնանը՝ ձեռնարկատեր և արվեստի բարերար Ջոզեֆ Հիրշհորնի միջոցներով, որի մոտ նման թանգարան ստեղծելու գաղափարը առաջացել էր նաև 1930-ական թվականներին, ճարտարապետը Գորդոն Բանշաֆթն էր։ Մտնում է երկրի՝ ժամանակակից արվեստին նվիրված խոշորագույն թանգարանների հնգյակի մեջ։ Վարչականորեն այն Սմիթսոնյան ինստիտուտի ենթակառուցվածքների մի մասն է։ Ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստին. այն ներկայացնում է բազմաթիվ նկարիչների և քանդակագործների աշխատանքները ոչ միայն Հյուսիսային Ամերիկայից, այլև Եվրոպայից և Լատինական Ամերիկայից։ Ցուցանմուշների ընդհանուր թիվը գերազանցում է 11500-ը, դրանց թվում կան ինչպես հռչակավոր, այնպես էլ երիտասարդ և քիչ հայտնի նկարիչների աշխատանքներ[14]։

Թանգարանի շենքն ունի երկաթբետոնե կոնստրուկցիա, տեղադրված է չորս սնամեջ գլանաձև սյուների վրա։ Ներքին ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում նկարները, մինչդեռ թանգարանից դուրս կա քանդակների այգի։ 1966 թվականի մայիսին Հիրշհորնը ապագա թանգարանի հավաքածուների համար նվիրաբերել է ավելի քան 6000 արվեստի աստեղծագործություն, այդ թվում՝ ավելի քան 1600 քանդակներ[15], իսկ բարերարի մահից հետո թանգարանը ժառանգություն է ստացել ևս 6000 ցուցանմուշ։ Թանգարանին կից գործում է թեմատիկ խանութ, որտեղ վաճառվում են ժամանակակից արվեստի թեմայով բացիկներ և պաստառներ[16] և մեծ գրադարան[17]։ Շենքի երրորդ հարկում գտնվում է այսպես կոչված Լերների սենյակը, որի պատուհաններից տեսարան է բացվում դեպի Վաշինգտոն[18]։

Թանգարանում հաճախ անցկացվում են ազգային և միջազգային մասշտաբների ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, որոնց այցելուների թիվը տարեկան հասնում է միջինը 750 հազար մարդու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. https://www.si.edu/museums/
  3. https://hirshhorn.si.edu
  4. https://hirshhorn.si.edu/about-us/
  5. https://hirshhorn.si.edu/explore/the-founding-donor/
  6. Visitor StatisticsSmithsonian Institution.
  7. Bold Aims for Art in a Staid Capital // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2014. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. https://siarchives.si.edu/collections/siris_sic_14229
  9. https://siarchives.si.edu/collections/siris_sic_14228
  10. https://siarchives.si.edu/collections/siris_sic_13755
  11. 11,0 11,1 https://siarchives.si.edu/collections/siris_sic_13787
  12. https://siarchives.si.edu/collections/siris_arc_221222
  13. Вашингтон / С. Г. Павлюк, А. Н. Шукурова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 673—675. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  14. Hirshhorn Museum & Sculpture Garden. «How many objects are in the collection?» (անգլերեն). washington.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  15. Aleksandra Magdalena Dittwald. «OGRÓD Z RZEŹBAMI – ISTOTNA CZĘŚĆ MUZEUM HIRSHHORNA» (PDF) (լեհերեն). www.nimoz.pl. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  16. Rachel Cooper. «Smithsonian Hirshhorn Museum and Sculpture Garden - A Museum of Modern Art» (անգլերեն). dc.about.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  17. Hirshhorn Museum and Sculpture Garden. «About the Library» (անգլերեն). www.hirshhorn.si.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  18. Washington DC. «Hirshhorn Museum & Sculpture Garden» (անգլերեն). washington.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրշհորն թանգարան և քանդակների այգի» հոդվածին։