Հինոր
Քաղաք | |||
---|---|---|---|
Հինոր | |||
Heanor | |||
Հինորի քաղաքապետարան (ձախից) և Սբ․ Լորենսի եկեղեցի (աջից) | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկրամաս | Անգլիա | ||
Շրջան | Ամբեր դաշտավայր | ||
Համայնք | Հինոր և Լոսկո | ||
Բնակչություն | 22․620 մարդ (ամբողջ համայնքինն ըստ 2011 թվականի մարդահամարի[1]) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01773 | ||
Փոստային ինդեքս | DE75, HEANOR | ||
Փոստային դասիչ | DE75 | ||
Կոմսություն | Դերբիշիր | ||
| |||
Հինոր (անգլ.՝ Heanor, [ˈhiːnə]) քաղաք է Անգլիայի Արևելյան Միդլենդի (անգլ.՝ East Midlands) Դերբիշիր կոմսության Ամբեր դաշտավայր շրջանում գտնվող Հինոր և Լոսկո համայնքում։ Այն գտնվում է Դերբիից 13 կմ հյուսիս֊արևելք։ Համաձայն 2011 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը եղել է 22,620[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինորն առաջին անգամ հիշատակվել է Դումզդեյի գրքում (անգլ.՝ Domesday Book, հաշվառման տեղեկամատյան, ստեղծվել է Վիլիամ Նվաճողի կողմից հարկատուներին գրանցելու նպատակով)։
Տեղական ինքնակառավարման մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականից ի վեր Հինորը ունի տեղական ինքնակառավարման երեք մարմիններ․ համայնքային, շրջանային և կոմսության։
Քաղաքային դրսևորումները մինչև 1974 թվականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինորի ավագանին կազմավորվել է որպես տեղական խորհուդ մոտավոր 1850 թվականին քաղաքում ծառայություն իրականացնելու նպատակով։ 1895 թվականին 1894 թվականի «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին ակտով խորհրդի իրավասության տարածքը դարձավ գավառային շրջան։ 1899 թվականին Հինորի գավառային շրջանը ընդարձակվեց հարևան Քոդնորի և Լոսկոյի համայնքերի միավորումով[3][4]։ Այս քաղաքային շրջանը շարունակեց իր գոյությունը մինչև 1974 թվականը, երբ այն փախարկվեց Ամբեր դաշտավայրի ոչ֊մետրոպոլիտեն շրջանի 1972 թվականի «Տեղական ինքակառավորման մարմիների» մասին ակտով[5]։
Համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը մինչև գավառային շրջան դառնալը եղել է առանց տեղական ինքնակառավարման[5] 1984 թվականին երեք նոր համայնատիրություններ ստեղծվեցին․[6]։
- Ալդերքար և Լենգլի Միլ (անգլ.՝ Aldercar and Langley Mill)։ 2011 թվականին համայնքն ունեցել է 5,405֊ի բնակչություն ի համեմատությունն տաս տարի առաջվա 4,863֊ի[1]։
- Քոդնոր (անգլ.՝ Codnor)։ 2011֊ին համայնքն ունեցել է 3,766 մարդ ի համեմատությունն տաս տարի առաջվա 3,863֊ի[1]։
- Հինոր և Լոսքո։ 2001 թվականի մարդահամարի համաձայն այն ունեցել է 17,251 մարդ ի համեմատությունն տաս տարի առաջվա 16,040֊ի[1]։
1987 թվականին համայնքային խորհուրդն լուծարվեց ավագանու իշխանության հաստատման համար[n 1]։ Համապատասխանաբար Հինոր և Լոսկոն կառավարվում է ավագանու կողմից, քաղաքապետի ղեկավարությամբ։
Ամբեր դաշտավայրի խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինորի քաղաքը բաժանված է երեք ընտրատեղամսերի և ընտրվում է երեք խորհրդի անդամ։ 2014 թվականից քաղաքական ներկայացուցիչների քվոտան ունի հետևյալ բաշխումը․[7]
- Արևելյան Հինոր․ 2 ներկայացուցիչ (Լեյբորիստ)
- Արևմտյան Հինոր․ 2 ներկայացուցիչ (Լեյբորիստ)
- Հինոր և Լոսկո․ 2 ներկայացուցիչ (Լեյբորիստ)
Կոմսության խորհորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերբիշիր կոմսության խորհորդը բաղկացած է 64 կոմսական խորհրդի անդամներից՝ յուրաքանչյուրը ընտրված մեկ անդամ տրամադրող ընտրատեղամասերից։ Հինորը ընկնում է երկու ընտրատեղամասերի մեջ՝ Վերին Հինոր և Ներքին Հինոր (անգլ.՝ Greater Heanor և Heanor Central)։ 2013 թվականի ընտրություներից հետևաբար երկու տեղամասերից էլ ներկայացվում են Լեյբորիստական կուսակցության անդամներ[8]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի խոշոր արդյունաբերություններն էին քարածխի հանքարդյունաբերությունը և տեքստիլ արտադրությունը, բայց այս երկուսը անկում ապրելով 20֊րդ դարի երկրորդ կեսում դադարեցին խոշորները լինելուց։
Մեթյու Ուոլքեր (անգլ.՝ Matthew Walker) ֆաբրիկան՝ հայտնի ամանորյա և սուրբ ծննդյան պուդինգներ արտադրողը, որ գտնվում էր Հինոր Գեյթ արդյունաբերական հովտում, վաճառվել է 1992 թվականին և դարձել «Norhern Foods» խմբի անդամ ձեռնարկություն։ Հովտwւմ են գտնվում նաև «Advanced Composites» խումբը, «Cullum Detuners» ՍՊԸ֊ն և «Isolated Systems» ՍՊԸ֊ն։ 2011 թվականին «2 Sisters Food» խումբը գնեց «Northern Foods֊ը»։ Այսպիսով Մեթյու Ուոլքեր ֆաբրիկան «2 Sisters Food» խմբի անդամ ձեռնարկություն է։
Հինորը միանում է Լենգլի Միլլին և սպասարկվում է Լենգլի Միլլ երկաթուղային կայարանով։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինոր Գրեմըր դպրոցը, որ գտնվում էր շուկայից արևելեք, հիմա Դերբիի համալսարանի մասն է կազմում։ Դպրոցի պատմության մասին գիրքը հրատարակվել է 2008 թվականին[9]։ Այժմ շրջանի ամենամեծ դպրոցը Հինոր Գեյթ Սայնս քոլլեջն է հարևան Սմոլի համայնքում, բացված 1964 թվականին։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ կայարանը գտնվում է Լենգլի Միլում, երկու մղոն հեռու, որը սպասարկում է նաև Նոթինգհեմին, Շեֆիլդին և այլ քաղաքներին։
Ավտոբուսային երթուղիները կապում են Հինորը ավելի մեծ քաղաքների հետ, ինչպիսիք են Նոթինգհեմը, Դերբին և ՄանզՖիլդը։ Ավտոբուսային ընկերություներից Հինորը սպասարկում են Trent Barton֊ը, Yourbus֊ը և Midland General֊ը։
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական շաբաթաթերթը «Ռիփլի և Հինոր Նյուզն» է (անգլ.՝ Ripley and Heanor News), որ գործում է մյուս համայնքներին առընթեր՝ Ռիփլիի, Հինորի, Մարլփուլի, Լոսկոյի, Ուեյնգրոուվսի, Օլդերքարի, Քրոսհիլի և Քոդնորի։ Այնուամենայնիվ նրա շրջանառությունը չի սահմանփակվում քաղաքներով և գավառներով և տարածվում է ավելի հեռուներն։ Այն հրատարակվում է ամեն հինգշաբթի։
Ականավոր քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Billy Bestwick (1875–1938), կրիկետ խաղացող, ծնվել է Հինորում
- Sir Richard William Barnes Clarke (1910–1975), լրագրող և քաղծառայող, ծնվել է Հինորում[10]
- Henry Garnet (1555–1606), Հիսուսիստական, դատապարտվել է «Gunpowder Plot֊ի» առանչության համար։ Ծնված Հինորում։
- William Gregg (1890–1969), պարգևատրվել է «Վիկտորիայի Խաչով» 1918֊ին խիզախության համար[11]։ Ծնվել և մահացել է Հինորում։
- The Howitt brothers։ William Howitt (1792–1879), գրող[12], Richard Howitt, պոետ (1799–1869) և Godfrey Howitt, միջատաբան, (1800–1873), ծնվել են Հինորում
- Mary Howitt (1799–1888), հեղինակ, ապրել է Հինորում։
- Samuel Roper (մահացել է 1658֊ին), հնէաբան։ Ծնվել է Հինորում[13]
- Edward Smith (1819–1874), բժիշկ, բժշկական գրող և դիետաբան։ Ծնվել է Հինորում[14]։
- John Varley (1740–1809), ջրանցքի ինժեներ, վերահսկել է Չեստերֆիլդի ջրանցքի կառուցումը։ Ծնվել է Հինորում։
- Samuel Watson (c.1662–1715), քանդակագործ։ Ծնված Հինորում[15]։
- Douglas Keen (27 October 1913 – 6 November 2008), «Ladybird» գրքերի ձևավորող, ապրել է Հինորում և առաջին «Ladybird» գիրքը ստեղծել Հինորի տան խոհանոցում[16][17]։
Նշումներ և ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նշումներ
- ↑ Under section 245 of the 1972 Act
- Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 2011 Census Արխիվացված 2003-02-11 Wayback Machine Retrieved 2013-07-16
- ↑ «KS01 Usual resident population: Census 2001, Key Statistics for urban areas». Office for National Statistics. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Heanor». Kelly's Directory of Derbyshire. Historical Directories. 1912. էջ 296. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Youngs, Frederic A, Jr. (1991). Guide to the Local Administrative Units of England, Vol.2: Northern England. London: Royal Historical Society. էջ 77. ISBN 0-86193-127-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 5,0 5,1 Local government in England and Wales: A Guide to the New System. London: HMSO. 1974. էջ 40. ISBN 0-11-750847-0.
- ↑ «Parish councils». Amber Valley Borough Council. 2010 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑
Borough Councillor Lookup «Borough councillors». AMber Valley Borough Council. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Councillors». Derbyshire County Council. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Follow the Master Արխիվացված 2014-10-24 Wayback Machine. Heanorhistory.org.uk. Retrieved on 5 May 2013.
- ↑ Goldman, Samuel (2004 թ․ սեպտեմբեր). «Clarke, Sir Richard William Barnes (1910–1975)». Oxford Dictionary of National Biography. Oxford: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/30938. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ GRAVE LOCATION FOR HOLDERS OF THE VICTORIA CROSS IN THE COUNTY OF : DERBYSHIRE Արխիվացված 2007-07-17 Wayback Machine. Victoriacross.org.uk. Retrieved on 5 May 2013.
- ↑ William Howitt. The Notable Names Database (NNDB).
- ↑ British History academic site accessed 7 October 2007
- ↑ Carpenter, Kenneth J (2004 թ․ սեպտեմբեր). «Smith, Edward (1819–1874)». Oxford Dictionary of National Biography. Oxford: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/25794. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Brighton, Trevor (2004 թ․ սեպտեմբեր). «Watson, Samuel (bap. 1662, d. 1715)». Oxford Dictionary of National Biography. Oxford: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/28864. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Connolly, Cressida (29 November 2008) Obituary: Douglas Keen, The Guardian.
- ↑ Hawley, Zena (14 January 2013) How Douglas's little Ladybird books had a big impact on our education Արխիվացված 2013-01-17 Wayback Machine. This is Derbyshire. Retrieved on 5 May 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Heanor Town Directory Արխիվացված 2008-05-27 Wayback Machine
- Heanor and District Local History Society Արխիվացված 2006-12-08 Wayback Machine
- Ripley and Heanor News Արխիվացված 2008-08-21 Wayback Machine
- Heanor Gate Science College
- Heanor Festival Week Արխիվացված 2018-09-03 Wayback Machine
- Heanor news from the Derby Telegraph Արխիվացված 2009-11-08 Wayback Machine
- Langley Mill heritage Group Արխիվացված 2011-10-03 Wayback Machine
- Visit Amber Valley
- Public transport links from Heanor
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինոր» հոդվածին։ |
|