Հինոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Հինոր
Heanor
Heanor 016154 f6154fd4.jpg
Հինորի քաղաքապետարան (ձախից) և Սբ․ Լորենսի եկեղեցի (աջից)
Կոորդինատներ: 53°01′48″ հս․ լ. 01°35′50″ ամ. ե. / 53.03000° հս․. լ. 1.59722° ավ. ե. / 53.03000; 1.59722
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԵրկրամասԱնգլիա
ՇրջանԱմբեր դաշտավայր
ՀամայնքՀինոր և Լոսկո
Բնակչություն22․620 մարդ (ամբողջ համայնքինն ըստ 2011 թվականի մարդահամարի[1])
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01773
Փոստային ինդեքսDE75, HEANOR
Փոստային ինդեքսներDE75
ԿոմսությունԴերբիշիր
##Հինոր (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
##Հինոր (Անգլիա)
Red pog.png

Հինոր (անգլ.՝ Heanor, [ˈhiːnə]) քաղաք է Անգլիայի Արևելյան Միդլենդի (անգլ.՝ East Midlands) Դերբիշիր կոմսության Ամբեր դաշտավայր շրջանում գտնվող Հինոր և Լոսկո համայնքում։ Այն գտնվում է Դերբիից 13 կմ հյուսիս֊արևելք։ Համաձայն 2011 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը եղել է 22,620[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինորն առաջին անգամ հիշատակվել է Դումզդեյի գրքում (անգլ.՝ Domesday Book, հաշվառման տեղեկամատյան, ստեղծվել է Վիլիամ Նվաճողի կողմից հարկատուներին գրանցելու նպատակով)։

Տեղական ինքնակառավարման մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից ի վեր Հինորը ունի տեղական ինքնակառավարման երեք մարմիններ․ համայնքային, շրջանային և կոմսության։

Քաղաքային դրսևորումները մինչև 1974 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինորի ավագանին կազմավորվել է որպես տեղական խորհուդ մոտավոր 1850 թվականին քաղաքում ծառայություն իրականացնելու նպատակով։ 1895 թվականին 1894 թվականի «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին ակտով խորհրդի իրավասության տարածքը դարձավ գավառային շրջան։ 1899 թվականին Հինորի գավառային շրջանը ընդարձակվեց հարևան Քոդնորի և Լոսկոյի համայնքերի միավորումով[3][4]։ Այս քաղաքային շրջանը շարունակեց իր գոյությունը մինչև 1974 թվականը, երբ այն փախարկվեց Ամբեր դաշտավայրի ոչ֊մետրոպոլիտեն շրջանի 1972 թվականի «Տեղական ինքակառավորման մարմիների» մասին ակտով[5]։

Համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը մինչև գավառային շրջան դառնալը եղել է առանց տեղական ինքնակառավարման[5] 1984 թվականին երեք նոր համայնատիրություններ ստեղծվեցին․[6]։

  • Ալդերքար և Լենգլի Միլ (անգլ.՝ Aldercar and Langley Mill)։ 2011 թվականին համայնքն ունեցել է 5,405֊ի բնակչություն ի համեմատությունն տաս տարի առաջվա 4,863֊ի[1]։
  • Քոդնոր (անգլ.՝ Codnor)։ 2011֊ին համայնքն ունեցել է 3,766 մարդ ի համեմատությունն տաս տարի առաջվա 3,863֊ի։[1]
  • Հինոր և Լոսքո։ 2001 թվականի մարդահամարի համաձայն այն ունեցել է 17,251 մարդ ի համեմատությունն տաս տարի առաջվա 16,040֊ի։[1]

1987 թվականին համայնքային խորհուրդն լուծարվեց ավագանու իշխանության հաստատման համար[n 1]։ Համապատասխանաբար Հինոր և Լոսկոն կառավարվում է ավագանու կողմից, քաղաքապետի ղեկավարությամբ։

Ամբեր դաշտավայրի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինորի քաղաքը բաժանված է երեք ընտրատեղամսերի և ընտրվում է երեք խորհրդի անդամ։ 2014 թվականից քաղաքական ներկայացուցիչների քվոտան ունի հետևյալ բաշխումը․[7]

  • Արևելյան Հինոր․ 2 ներկայացուցիչ (Լեյբորիստ)
  • Արևմտյան Հինոր․ 2 ներկայացուցիչ (Լեյբորիստ)
  • Հինոր և Լոսկո․ 2 ներկայացուցիչ (Լեյբորիստ)

Կոմսության խորհորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերբիշիր կոմսության խորհորդը բաղկացած է 64 կոմսական խորհրդի անդամներից՝ յուրաքանչյուրը ընտրված մեկ անդամ տրամադրող ընտրատեղամասերից։ Հինորը ընկնում է երկու ընտրատեղամասերի մեջ՝ Վերին Հինոր և Ներքին Հինոր (անգլ.՝ Greater Heanor և Heanor Central)։ 2013 թվականի ընտրություներից հետևաբար երկու տեղամասերից էլ ներկայացվում են Լեյբորիստական կուսակցության անդամներ[8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի խոշոր արդյունաբերություններն էին քարածխի հանքարդյունաբերությունը և տեքստիլ արտադրությունը, բայց այս երկուսը անկում ապրելով 20֊րդ դարի երկրորդ կեսում դադարեցին խոշորները լինելուց։

Մեթյու Ուոլքեր (անգլ.՝ Matthew Walker) ֆաբրիկան՝ հայտնի ամանորյա և սուրբ ծննդյան պուդինգներ արտադրողը, որ գտնվում էր Հինոր Գեյթ արդյունաբերական հովտում, վաճառվել է 1992 թվականին և դարձել «Norhern Foods» խմբի անդամ ձեռնարկություն։ Հովտwւմ են գտնվում նաև «Advanced Composites» խումբը, «Cullum Detuners» ՍՊԸ֊ն և «Isolated Systems» ՍՊԸ֊ն։ 2011 թվականին «2 Sisters Food» խումբը գնեց «Northern Foods֊ը»։ Այսպիսով Մեթյու Ուոլքեր ֆաբրիկան «2 Sisters Food» խմբի անդամ ձեռնարկություն է։

Հինորը միանում է Լենգլի Միլլին և սպասարկվում է Լենգլի Միլլ երկաթուղային կայարանով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինոր Գրեմըր դպրոցը, որ գտնվում էր շուկայից արևելեք, հիմա Դերբիի համալսարանի մասն է կազմում։ Դպրոցի պատմության մասին գիրքը հրատարակվել է 2008 թվականին[9]։ Այժմ շրջանի ամենամեծ դպրոցը Հինոր Գեյթ Սայնս քոլլեջն է հարևան Սմոլի համայնքում, բացված 1964 թվականին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ կայարանը գտնվում է Լենգլի Միլում, երկու մղոն հեռու, որը սպասարկում է նաև Նոթինգհեմին, Շեֆիլդին և այլ քաղաքներին։

Ավտոբուսային երթուղիները կապում են Հինորը ավելի մեծ քաղաքների հետ, ինչպիսիք են Նոթինգհեմը, Դերբին և ՄանզՖիլդը։ Ավտոբուսային ընկերություներից Հինորը սպասարկում են Trent Barton֊ը, Yourbus֊ը և Midland General֊ը։

Լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական շաբաթաթերթը «Ռիփլի և Հինոր Նյուզն» է (անգլ.՝ Ripley and Heanor News), որ գործում է մյուս համայնքներին առընթեր՝ Ռիփլիի, Հինորի, Մարլփուլի, Լոսկոյի, Ուեյնգրոուվսի, Օլդերքարի, Քրոսհիլի և Քոդնորի։ Այնուամենայնիվ նրա շրջանառությունը չի սահմանփակվում քաղաքներով և գավառներով և տարածվում է ավելի հեռուներն։ Այն հրատարակվում է ամեն հինգշաբթի։

Ականավոր քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան
Սբ․ Լորենսի եկեղեցին
  • Billy Bestwick (1875–1938), կրիկետ խաղացող, ծնվել է Հինորում
  • Sir Richard William Barnes Clarke (1910–1975), լրագրող և քաղծառայող, ծնվել է Հինորում[10]
  • Henry Garnet (1555–1606), Հիսուսիստական, դատապարտվել է «Gunpowder Plot֊ի» առանչության համար։ Ծնված Հինորում։
  • William Gregg (1890–1969), պարգևատրվել է «Վիկտորիայի Խաչով» 1918֊ին խիզախության համար[11]։ Ծնվել և մահացել է Հինորում։
  • The Howitt brothers։ William Howitt (1792–1879), գրող,[12] Richard Howitt, պոետ (1799–1869) և Godfrey Howitt, միջատաբան, (1800–1873), ծնվել են Հինորում
  • Mary Howitt (1799–1888), հեղինակ, ապրել է Հինորում։
  • Samuel Roper (մահացել է 1658֊ին), հնէաբան։ Ծնվել է Հինորում[13]
  • Edward Smith (1819–1874), բժիշկ, բժշկական գրող և դիետաբան։ Ծնվել է Հինորում[14]։
  • John Varley (1740–1809), ջրանցքի ինժեներ, վերահսկել է Չեստերֆիլդի ջրանցքի կառուցումը։ Ծնվել է Հինորում։
  • Samuel Watson (c.1662–1715), քանդակագործ։ Ծնված Հինորում[15]։
  • Douglas Keen (27 October 1913 – 6 November 2008), «Ladybird» գրքերի ձևավորող, ապրել է Հինորում և առաջին «Ladybird» գիրքը ստեղծել Հինորի տան խոհանոցում[16][17]։

Նշումներ և ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ
  1. Under section 245 of the 1972 Act
Ծանոթագրություններ
  1. 1,0 1,1 1,2 1,3 2011 Census Retrieved 2013-07-16
  2. «KS01 Usual resident population: Census 2001, Key Statistics for urban areas»։ Office for National Statistics։ Վերցված է 2010 թ․ մայիսի 30 
  3. «Heanor»։ Kelly's Directory of Derbyshire։ Historical Directories։ 1912։ էջ 296։ Վերցված է 2010 թ․ հունիսի 1 
  4. Youngs Frederic A, Jr. (1991)։ Guide to the Local Administrative Units of England, Vol.2: Northern England։ London: Royal Historical Society։ էջ 77։ ISBN 0-86193-127-0 
  5. 5,0 5,1 Local government in England and Wales: A Guide to the New System։ London: HMSO։ 1974։ էջ 40։ ISBN 0-11-750847-0 
  6. «Parish councils»։ Amber Valley Borough Council։ մարտի 30, 2010։ Վերցված է 2010 թ․ հունիսի 1 
  7. Borough Councillor Lookup «Borough councillors»։ AMber Valley Borough Council։ Վերցված է 2014 թ․ մայիսի 24 
  8. «Councillors»։ Derbyshire County Council։ Վերցված է 2010 թ․ հունիսի 16 
  9. Follow the Master. Heanorhistory.org.uk. Retrieved on 5 May 2013.
  10. Goldman Samuel (September 2004)։ «Clarke, Sir Richard William Barnes (1910–1975)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford: Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/30938։ Վերցված է 2010 թ․ հունիսի 4 
  11. GRAVE LOCATION FOR HOLDERS OF THE VICTORIA CROSS IN THE COUNTY OF : DERBYSHIRE. Victoriacross.org.uk. Retrieved on 5 May 2013.
  12. William Howitt. The Notable Names Database (NNDB).
  13. British History academic site accessed 7 October 2007
  14. Carpenter Kenneth J (September 2004)։ «Smith, Edward (1819–1874)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford: Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/25794։ Վերցված է 2010 թ․ հունիսի 4 
  15. Brighton Trevor (September 2004)։ «Watson, Samuel (bap. 1662, d. 1715)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford: Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/28864։ Վերցված է 2010 թ․ հունիսի 4 
  16. Connolly, Cressida (29 November 2008) Obituary: Douglas Keen, The Guardian.
  17. Hawley, Zena (14 January 2013) How Douglas's little Ladybird books had a big impact on our education. This is Derbyshire. Retrieved on 5 May 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]