Հիդրոգենացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոգենացում (լատ. hidrogenium— ջրածին), հիդրում, քիմիական տարրերին և միացություններին ջրածնի միացման կատալիտիկ ռեակցիա։ Հակադարձ ռեակցիան՝ քիմիական միացություններից ջրածնի պոկումը, կոչվում է դեհիդրոգենացում։ Հիդրոգենացումն և դեհիդրոգենացումն օքսիդավերականգնման ռեակցիաներ են և միմյանց հետ կապված են շարժուն հավասարակշռությամբ, օրինակ, էթիլսպիրտի կատալիտիկ փոխարկումը քացախալդեհիդի՝

։

Ջերմաստիճանի բարձրացումը և ջրածնի ճնշման ցածրացումը նպաստում են քացախալդեհիդի, իսկ հակառակ դեպքում՝ էթիլսպիրտի առաջացմանը։ Որպես հիդրոգենացման կատալիզատորներ օգտագործում են մետաղներ (Fe, Pt, Ni, Co, Pd և այլն), օքսիդներ ( և այլն), սուլֆիդներ ( և այլն)։ Հիդրոգենացման ժամանակ կատալիզատորի մակերևույթին ադսորբվում են ջրածինը և հիդրոգենացվող մոլեկուլները՝ առաջացնելով ակտիվ կոմպլեքս, որը հետագայում փոխարկվում է հիդրոգենացման վերջնանյութի։ Ըստ հիդրոգենացվող նյութերի և կատալիզատորների բնույթի, հիդրոգենացումը կարող է ընթանալ սենյակային կամ բարձր (մինչև 500 °C) ջերմաստիճաններում, նորմալ կամ մինչև 1000 մթն ճնշման տակ, ավտոկլավներում։ Տարբերում են հիդրոգենացման ռեակցիաների երեք խումբ.

  1. ջրածնի միացումը քիմիական տարրերին կամ չհագեցած միացություններին՝

2. վերականգնում՝ ջրածնի միաժամանակյա միացումով՝

3. ջրածնի միացում՝ ֆունկցիոնալ խմբի միաժամանակյա պոկումով կամ ցիկլի բացումով։ Վերջին տիպի ռեակցիաները կոչվում են նաև հիդրոգենոլիզ։

Կատալիզատորների բնույթից և բաղադրությունից կախված միևնույն նյութի հիդրոգենացման ժամանակ կարելի է ստանալ տարբեր նյութեր, օրինակ, արդյունաբերության մեջ ածխածնի ենթօքսիդը () ցինկքրոմային օքսիդների առկայությամբ, 300—400 °C-ում և ջրածնի 20—30 Մն/մ² (200—300 կգ/սմ²) ճնշման տակ հիդրոգենացնելիս առաջանում է մեթիլսպիրտ։ Նույն կատալիզատորի այլ բաղադրության դեպքում կարելի է սինթեզել բարձրամոլեկուլային սպիրտներ, տարբեր կատալիզատորների առկայությամբ՝ բենզին, պինդ պարաֆիններ, թթվածին պարունակող օրգանական միացություններ։ Հիդրոգենացման են ենթարկվում նաև ալդեհիդները, նիտրիլները և կրկնակի կապերով միացությունները։ Արդյունաբերության մեջ հիդրոգենացմամբ ստանում են մեթիլսպիրտ, ամոնիակ, կապրոնի և նայլոնի արտադրության միջանկյալ նյութեր և այլն, հեղուկ ճարպերի հիդրոգենացմամբ՝ մարգարին։ Հիդրոգենացումը լայնորեն կիրառվում է միջանկյալ նյութերի ստացման համար, օրինակ, ֆենոլից ցիկլոհեքսանոլ, բենզոլից ցիկլոհեքսան, ադիպինաթթվի դինիտրիլից հեքսամեթիլենդիամին, անիլինից ցիկլոհեքսիլամին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 391