Հերման Խան
Հերման Խան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան, Ուկրաինա և Իսրայել |
Կրթություն | Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | գործարար և ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի հրեական վեհաժողով |
German Khan Վիքիպահեստում |
Հերման Բորիսովիչ Խան (ռուս.՝ Герман Борисович Хан, հոկտեմբերի 24, 1961, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս, ուկրաինացի և իսրայելցի գործարար, միլիարդատեր, «Ալֆա գրուպ» ընկերության խոշոր բաժնետեր, «L1 Energy» ներդրումային ընկերության ղեկավար[1], 2021 թվականին «Forbes» ամսագիրը Խանին դասել է Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի 18-րդ հորիզոնականում՝ 10.1 միլիարդ դոլար կարողությամբ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը գիտնական է, մետալուրգիայի ոլորտում հայտնի մասնագետ։ Հերմանը լրջորեն զբաղվել է բռնցքամարտով, դպրոցը ավարտել է 1978 թվականին։ Կիևի փորձարարական գործարանի ոչ ստանդարտ սարքավորումների բաժնում մեկ տարի աշխատել է որպես մեխանիկ։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Արդյունաբերական մանկավարժական քոլեջը։ Ընդունվել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտի սև մետաղների ձուլման ֆակուլտետը։ Ուսման ընթացքում ծանոթացել է Միխայիլ Ֆրիդմանի և Ալեքսեյ Կուզմիչյովի հետ։
1989 թվականին ստեղծել է «Ալեքսանդրինա» կոոպերատիվը, որը զբաղվում էր հագուստի արտադրությամբ։
1990-1992 թվականներին Ֆրիդմանի հրավերով զբաղեցրել է «Ալֆա-Էկո» ընկերության մեծածախ առևտրի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 1996 թվականին Խանը նշանակվել է «Alfa-Eco»-ի նախագահ։
1998 թվականի սկզբից նա դարձել է Տյումենի նավթային ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ և առաջին փոխնախագահ։ Ծառայել է որպես Տյումենի նավթային ընկերություն գործադիր տնօրեն և վերահսկել է ընկերության բոլոր գործողությունները, բացառությամբ գազի հատվածի։ 2013 թվականի մարտին «Ռոսնեֆտյու» ընկերությունը գնել է Տյումենի նավթային ընկերությունը, որից հետո Խանը հինգ թոփ-մենեջերների հետ լքել է ընկերությունը[3][4]։
2013 թվականի հունիսի 17-ին գլխավորել է «L1 Energy» ընկերությունը, որը ստեղծվել է «Ալֆա-Գրուպ» կոնսորցիումի կողմից միջազգային ներդրումների համար։
2016 թվականին Միխայիլ Ֆրիդմանը, Հերման Խանը և Պյոտր Ավենը Լոնդոնի դատարանում շահել են մի գործ՝ Թրամփի դոսյեի հրապարակման կապակցությամբ[5][6][7]։ Դրանում ասվում էր, որ «Ալֆա-բանկ»-ի բաժնետերերը ոչ պաշտոնապես կերպով խորհուրդ են տալիս Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հետևում է թիվ QB-2018-006349 գործից 2020 թվականի օգոստոսի 7-ի համար դատավորը հանձնարարել է շտկել զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև Ֆրիդմանին և Ավենին վճարել 18.000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում[8][9]։
Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության բյուրոյի անդամ է[10]։
Ունի իսրայելական և ռուսական քաղաքացիություն[11][12]։
Այժմ նա հանդիսանում է Միխայիլ Ֆրիդմանի գործընկերը, ընկերության վառելիքի գծով պատասխանատուն։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Խանը Միխայիլ Ֆրիդմանի, Սթեն Պոլովեցի, Ալեքսանդր Նաստերի և Փիթեր Ավենի հետ հիմնադրել է «Genesis Philanthropy Group» բարեգործական ընկերությունը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել կապերը ամբողջ աշխարհի ռուսախոս հրեաների միջև[13]։
Խանն աջակցում է նաև «Կյանքի ուղի» բարեգործական ծրագիրը, որը տրամադրում է դեղորայք և կազմակերպում վիրահատություններ ծանր հիվանդ երեխաների համար[14]։
2016 թվականկի սեպտեմբերին Միխայիլ Ֆրիդմանի հետ աջակցել է Բաբի Յառ բնավայրի Հոլոքոստին նվիրված հուշահամալիրի ստեղծման նախաձեռնությանը[15]։
Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին «Forbes» ամսագրի ամերիկյան տարբերակը Խանի կարողությունը գնահատել է 9,5 միլիարդ դոլար (աշխարհում 133-րդ տեղը)։ 2021 թվականին Հերման Խանը զբաղեցրեԼ Է 17-րդ հորիզոնականը «Forbes» ամսագրի կողմից հրապարակված «20 ամենահարուստ ռուս գործարարների» վարկանիշում։ Տարվա ընթացքում նրա կապիտալն աճել է 1,6 միլիարդ դոլարով և կազմել 10,1 միլիարդ դոլար։
Նախկին կարողությունը ըստ «Forbes» ամսագրի[16]։
Ցուցանիշ | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 |
Կարողություն ($ միլիարդ) | 1,4 | 3,5 | 6,7 | 8,0 | 13,9 | 4,0 | 8,2 | 9,6 | 8,5 | 10,5 | 11,3 | 9,5 | 8,7 | 9,3 | 9,8 | 9,7 | 8,5[17] | 10,1 |
Տեղ (աշխարհում) | 406 | 306 | 94 | 86 | 54 | 132[18] | 83 | 92 | 105 | 103 | 100 | 133 | 128 | 138 | 152 | 140 | 160 | |
Տեղ (Ռուսաստանում) | 18 | 12 | 12 | 13 | 10 | 9 | 12 | 13 | 15 | 12 | 10 | 11 | 10 | 11 | 12 | 13 | 14[17] | 17 |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իսրայելի քաղաքացիություն[11][19]։ Ամուսնացած է Անժելիկայի հետ, ունեն 4 երեխա, բնակություն են հաստատել Լոնդոնում և Մոսկվայում[20][21]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անվանական հրազեն», (11 հոկտեմբեր, 2004, Ուկրաինա)[22]
- «Անվանական հրազեն», (24 հոկտեմբեր, 2004, Ուկրաինա)[23]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ var _tmr = _tmr || []; _tmr. push({id: "53752", type: "pageView"; new Image(). src = "//counter.yadro.ru/hit;RS_Total/RS_projects/1prime_Total?r"+ escape(document.referrer)+((typeof(screen)=="undefined")?"": ";s"+screen.width+"*"+screen.height+"*"+(screen.colorDepth? screen.colorDepth:screen.pixelDepth))+";u"+escape(document.URL) +";h"+escape(document.title.substring(0, 80))+";"+Math random();; var _top100q = _top100q || []; _top100q. push(["setAccount", "28522"]); _top100q push(["trackPageviewByLogo" (2013 թ․ հունիսի 17). «"Альфа-групп" создала компанию для инвестиций в нефтегазовый сектор». ПРАЙМ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «200 богатейших бизнесменов России — 2021. Рейтинг Forbes | Миллиардеры». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Золотой десант: ТНК-BP покидают топ-менеджеры во главе с Вексельбергом и Ханом | Forbes.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Завершение сделки по продаже доли в ТНК-ВР :: Консорциум ААР». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Porter, Tom (2017 թ․ մայիսի 27). «Russian Bankers Sue BuzzFeed Over Publication of Unverified Trump Dossier». Newsweek. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Gerstein, Josh (2017 թ․ մայիսի 26). «Russian bank owners sue BuzzFeed over Trump dossier publication». Politico. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Mikhail Fridman, Petr Aven, and German Khan v. Buzzfeed, Inc. - Summons and Complaint» (PDF). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին – via Politico.
- ↑ Smith, Geoffrey (2017 թ․ հունվարի 11). «Here's Why Russian Intelligence Bombshell on Donald Trump Might Be Believable». Fortune. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Sommer, Allison Kaplan (2017 թ․ հունվարի 11). «Controversial Dossier on Trump Alleges That Russia Targets Jewish-American Businessmen». Haaretz. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Структура Российского еврейского конгресса Արխիվացված 2013-08-06 Wayback Machine // Официальный сайт РЕК
- ↑ 11,0 11,1 «Хан Герман Борисович | Forbes.ru» (անգլերեն). www.forbes.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Альфа-Банк (2018 թ․ ապրիլի 27). «Список лиц под контролем либо значительным влиянием которых находится кредитная организация Альфа-Банк» (PDF).
- ↑ Herszenhorn, David M. (2012 թ․ հունիսի 26). «Russians Join Israel to Start Jewish Prize of $1 Million (Published 2012)». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Сотрудничество фонда «Линия жизни» и Альфа-Банка». www.life-line.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Babyn Yar». babynyar.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Герман Хан». Forbes — Россия. 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 17,0 17,1 «Хан Герман Борисович». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Топ-10 богачей мира, имеющих бизнес в Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Альфа-Банк (2018 թ․ ապրիլի 27). «Список лиц под контролем либо значительным влиянием которых находится кредитная организация Альфа-Банк» (PDF).
- ↑ «Meet the Russian Billionaires That Took on BP and Won». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «German Khan :: AAR Consortium». web.archive.org. 2016 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Указ Президента Украины № 1196/2004 от 11 октября 2004 г.
- ↑ Указ Президента Украины № 1004/2011 от 27 октября 2011 г.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- German Khan Արխիվացված 2018-03-19 Wayback Machine at LetterOne
- German Khan Արխիվացված 2014-09-01 Wayback Machine at Alfa Group
- Կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Խան» հոդվածին։ |
|