Հերման Խան
Հերման Խան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1962 (60 տարեկան) կամ հոկտեմբերի 24, 1961 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | գործարար և ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի հրեական վեհաժողով |
![]() |
Հերման Բորիսովիչ Խան (ռուս.՝ Герман Борисович Хан, հոկտեմբերի 26, 1962 կամ հոկտեմբերի 24, 1961, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս, ուկրաինացի և իսրայելցի գործարար, միլիարդատեր, «Ալֆա գրուպ» ընկերության խոշոր բաժնետեր, «L1 Energy» ներդրումային ընկերության ղեկավար[1], 2021 թվականին «Forbes» ամսագիրը Խանին դասել է Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի 18-րդ հորիզոնականում՝ 10.1 միլիարդ դոլար կարողությամբ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը գիտնական է, մետալուրգիայի ոլորտում հայտնի մասնագետ։ Հերմանը լրջորեն զբաղվել է բռնցքամարտով, դպրոցը ավարտել է 1978 թվականին։ Կիևի փորձարարական գործարանի ոչ ստանդարտ սարքավորումների բաժնում մեկ տարի աշխատել է որպես մեխանիկ։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Արդյունաբերական մանկավարժական քոլեջը։ Ընդունվել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտի սև մետաղների ձուլման ֆակուլտետը։ Ուսման ընթացքում ծանոթացել է Միխայիլ Ֆրիդմանի և Ալեքսեյ Կուզմիչյովի հետ։
1989 թվականին ստեղծել է «Ալեքսանդրինա» կոոպերատիվը, որը զբաղվում էր հագուստի արտադրությամբ։
1990-1992 թվականներին Ֆրիդմանի հրավերով զբաղեցրել է «Ալֆա-Էկո» ընկերության մեծածախ առևտրի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 1996 թվականին Խանը նշանակվել է «Alfa-Eco»-ի նախագահ։
1998 թվականի սկզբից նա դարձել է Տյումենի նավթային ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ և առաջին փոխնախագահ։ Ծառայել է որպես Տյումենի նավթային ընկերություն գործադիր տնօրեն և վերահսկել է ընկերության բոլոր գործողությունները, բացառությամբ գազի հատվածի։ 2013 թվականի մարտին «Ռոսնեֆտյու» ընկերությունը գնել է Տյումենի նավթային ընկերությունը, որից հետո Խանը հինգ թոփ-մենեջերների հետ լքել է ընկերությունը[3][4]։
2013 թվականի հունիսի 17-ին գլխավորել է «L1 Energy» ընկերությունը, որը ստեղծվել է «Ալֆա-Գրուպ» կոնսորցիումի կողմից միջազգային ներդրումների համար։
2016 թվականին Միխայիլ Ֆրիդմանը, Հերման Խանը և Պյոտր Ավենը Լոնդոնի դատարանում շահել են մի գործ՝ Թրամփի դոսյեի հրապարակման կապակցությամբ[5][6][7]։ Դրանում ասվում էր, որ «Ալֆա-բանկ»-ի բաժնետերերը ոչ պաշտոնապես կերպով խորհուրդ են տալիս Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հետևում է թիվ QB-2018-006349 գործից 2020 թվականի օգոստոսի 7-ի համար դատավորը հանձնարարել է շտկել զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև Ֆրիդմանին և Ավենին վճարել 18.000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում[8][9]։
Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության բյուրոյի անդամ է[10]։
Ունի իսրայելական և ռուսական քաղաքացիություն[11][12]։
Այժմ նա հանդիսանում է Միխայիլ Ֆրիդմանի գործընկերը, ընկերության վառելիքի գծով պատասխանատուն։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Խանը Միխայիլ Ֆրիդմանի, Սթեն Պոլովեցի, Ալեքսանդր Նաստերի և Փիթեր Ավենի հետ հիմնադրել է «Genesis Philanthropy Group» բարեգործական ընկերությունը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել կապերը ամբողջ աշխարհի ռուսախոս հրեաների միջև[13]։
Խանն աջակցում է նաև «Կյանքի ուղի» բարեգործական ծրագիրը, որը տրամադրում է դեղորայք և կազմակերպում վիրահատություններ ծանր հիվանդ երեխաների համար[14]։
2016 թվականկի սեպտեմբերին Միխայիլ Ֆրիդմանի հետ աջակցել է Բաբի Յառ բնավայրի Հոլոքոստին նվիրված հուշահամալիրի ստեղծման նախաձեռնությանը[15]։
Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին «Forbes» ամսագրի ամերիկյան տարբերակը Խանի կարողությունը գնահատել է 9,5 միլիարդ դոլար (աշխարհում 133-րդ տեղը)։ 2021 թվականին Հերման Խանը զբաղեցրեԼ Է 17-րդ հորիզոնականը «Forbes» ամսագրի կողմից հրապարակված «20 ամենահարուստ ռուս գործարարների» վարկանիշում։ Տարվա ընթացքում նրա կապիտալն աճել է 1,6 միլիարդ դոլարով և կազմել 10,1 միլիարդ դոլար։
Նախկին կարողությունը ըստ «Forbes» ամսագրի[16]։
Ցուցանիշ | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 |
Կարողություն ($ միլիարդ) | 1,4 | 3,5 | 6,7 | 8,0 | 13,9 | 4,0 | 8,2 | 9,6 | 8,5 | 10,5 | 11,3 | 9,5 | 8,7 | 9,3 | 9,8 | 9,7 | 8,5[17] | 10,1 |
Տեղ (աշխարհում) | 406 | 306 | 94 | 86 | 54 | 132[18] | 83 | 92 | 105 | 103 | 100 | 133 | 128 | 138 | 152 | 140 | 160 | |
Տեղ (Ռուսաստանում) | 18 | 12 | 12 | 13 | 10 | 9 | 12 | 13 | 15 | 12 | 10 | 11 | 10 | 11 | 12 | 13 | 14[17] | 17 |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իսրայելի քաղաքացիություն[11][19]։ Ամուսնացած է Անժելիկայի հետ, ունեն 4 երեխա, բնակություն են հաստատել Լոնդոնում և Մոսկվայում[20][21]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անվանական հրազեն», (11 հոկտեմբեր, 2004, Ուկրաինա)[22]
- «Անվանական հրազեն», (24 հոկտեմբեր, 2004, Ուկրաինա)[23]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ var _tmr = _tmr || []; _tmr. push({id: "53752" type: "pageView", new Image(). src = "//counter.yadro.ru/hit;RS_Total/RS_projects/1prime_Total?r"+ escape(document.referrer)+((typeof(screen)=="undefined")?"": ";s"+screen.width+"*"+screen.height+"*"+(screen.colorDepth? screen.colorDepth:screen.pixelDepth))+";u"+escape(document.URL) +";h"+escape(document.title.substring(0 80))+";"+Math random();, var _top100q = _top100q || []; _top100q. push(["setAccount" "28522"]); _top100q push(["trackPageviewByLogo" (2013-06-17)։ «"Альфа-групп" создала компанию для инвестиций в нефтегазовый сектор»։ ПРАЙМ (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-14
- ↑ «200 богатейших бизнесменов России — 2021. Рейтинг Forbes | Миллиардеры»։ Forbes.ru (en-US)։ 2021-04-22։ Վերցված է 2021-07-14
- ↑ «Золотой десант: ТНК-BP покидают топ-менеджеры во главе с Вексельбергом и Ханом | Forbes.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013-04-07
- ↑ «Завершение сделки по продаже доли в ТНК-ВР :: Консорциум ААР»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2013-04-07
- ↑ Porter Tom (27 May 2017)։ «Russian Bankers Sue BuzzFeed Over Publication of Unverified Trump Dossier»։ Newsweek։ Վերցված է 28 May 2017
- ↑ Gerstein Josh (26 May 2017)։ «Russian bank owners sue BuzzFeed over Trump dossier publication»։ Politico։ Վերցված է 28 May 2017
- ↑ «Mikhail Fridman, Petr Aven, and German Khan v. Buzzfeed, Inc. - Summons and Complaint» (PDF)։ 26 May 2018։ Վերցված է 20 August 2018 – via Politico
- ↑ Smith Geoffrey (11 January 2017)։ «Here's Why Russian Intelligence Bombshell on Donald Trump Might Be Believable»։ Fortune։ Վերցված է 5 April 2018
- ↑ Sommer Allison Kaplan (11 January 2017)։ «Controversial Dossier on Trump Alleges That Russia Targets Jewish-American Businessmen»։ Haaretz։ Վերցված է 5 April 2018
- ↑ Структура Российского еврейского конгресса Archived 2013-08-06 at the Wayback Machine. // Официальный сайт РЕК
- ↑ 11,0 11,1 «Хан Герман Борисович | Forbes.ru» (անգլերեն)։ www.forbes.ru։ Վերցված է 2018-05-31
- ↑ Альфа-Банк (2018-04-27)։ «Список лиц под контролем либо значительным влиянием которых находится кредитная организация Альфа-Банк»
- ↑ Herszenhorn David M. (2012-06-26)։ «Russians Join Israel to Start Jewish Prize of $1 Million (Published 2012)»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2020-12-06
- ↑ «Сотрудничество фонда «Линия жизни» и Альфа-Банка»։ www.life-line.ru։ Վերցված է 2020-12-06
- ↑ «Babyn Yar»։ babynyar.org։ Վերցված է 2020-12-06
- ↑ «Герман Хан»։ Forbes — Россия։ 2015։ Վերցված է 2015-11-28
- ↑ 17,0 17,1 «Хан Герман Борисович»։ Forbes.ru (en-US)։ 2011-04-15։ Վերցված է 2020-12-06
- ↑ «Топ-10 богачей мира, имеющих бизнес в Беларуси»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-19-ին։ Վերցված է 2009-04-17
- ↑ Альфа-Банк (2018-04-27)։ «Список лиц под контролем либо значительным влиянием которых находится кредитная организация Альфа-Банк»
- ↑ «Meet the Russian Billionaires That Took on BP and Won»։ www.cbsnews.com (en-US)։ Վերցված է 2021-07-14(չաշխատող հղում)
- ↑ «German Khan :: AAR Consortium»։ web.archive.org։ 2016-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 2021-07-14
- ↑ Указ Президента Украины № 1196/2004 от 11 октября 2004 г.
- ↑ Указ Президента Украины № 1004/2011 от 27 октября 2011 г.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հերման Խան Վիքիպահեստում |
---|
- German Khan Archived 2018-03-19 at the Wayback Machine. at LetterOne
- German Khan at Alfa Group
- Կենսագրություն
|