Հերազ (գետ)
Հերազ | |
---|---|
Հերազն իր միջին հոսանքում` Կանդելու գյուղի մոտ | |
Բնութագիր | |
Երկարություն | 150 կմ |
Ջրահոսք | |
Ակունք | Ալբորզի լեռներ |
Բարձրություն | 2856 մ |
Կոորդինատներ | 36°04′22″ հս․ լ. 51°34′52″ ավ. ե.HGЯO |
Գետաբերանի տեղակայում | Կասպից ծով |
Բարձրություն | -28 մ |
Կոորդինատներ | 36°40′50″ հս․ լ. 52°26′45″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Nur River?, Lar River?, Lasem River?, Showna River?, Talkh River (Haraz River)?, Azab River?, Razan River (Haraz River)? և Polur River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Մազանդարան |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Հերազ (պարս.՝ رودخانه هراز), գետ Իրանի հյուսիսում` Մազանդարան օսթանում[1]։ Սկսվում է Էլբուրսի լեռներում և թափվում Կասպից ծովը[2]։ Գետի ափերին է գտնվում Մազանդարանի խոշոր քաղաքներից Ամոլը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը սկիզբ է առնում Էլբուրսի լեռներում։ Գետի ակունքներից ամենաերկարը` Լառ գետը սկսվում է Թեհրանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք և, հոսելով դեպի հարավ-արևելք, շրջանցում է Իրանի ամենաբարձր լեռնագագաթ Դեմավենդը, որից հարավ` Փոլոր գյուղից սկսած կրում է Հերազ անունը։ Այնուհետ գետը հոսում է դեպի հյուսիս Հերազի հովտով մոտ 100 կմ, դուրս գալիս մերձկասպյան դաշտավայր Ամոլ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս, հոսում Ամոլի միջով և թափվում Կասպից ծովը Սորքրուդ քաղաքի մոտ։
Գետը հատկապես իր ստորին հոսանքում էականորեն կեղտոտված է տարբեր գործարանների կեղտաջրերն ընդունելու արդյունքում[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հերազը հոսանքի կենտրոնական մասում, Կանդելու բնակավայրի մոտ
-
Հերազը Ամոլ քաղաքի մոտ՝ հոսանքի ստորին, հարթ մասում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «پایگاه ملی دادههای علوم زمین کشور». Արխիվացված է օրիգինալից 2020-06-03-ին. Վերցված է 2024-02-10-ին.
- ↑ «Haraz Region» (անգլերեն).
- ↑ «Haraz River» (անգլերեն).