Հենրիկ Քոչինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Քոչինյան
Դրոշ
Դրոշ
Լոռու մարզպետ
1998 - 2006
Դրոշ
Դրոշ
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար
1996 - 1998
1991 - 1996
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ՀԱՊՀ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1976)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու (1978) և պրոֆեսոր (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ-մեխանիկ
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 7, 1948(1948-05-07) (75 տարեկան)
Ծննդավայր Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Մխիթար Գոշի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Հենրիկ Ջումշուդի Քոչինյան (մայիսի 7, 1948(1948-05-07), Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինժեներ-մեխանիկ, քաղաքական և պետական գործիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու (1978), պրոֆեսոր (2002)։ Հեղինակել է 53 գիտական հոդված, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր։ Արժանացել է մի շարք պետական պարգևների[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956-1966 թվականներին սովորել և ավարտել է Շնող գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ 1972-1976 թվականներին սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում[1]։

1971-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության կոնստրուկտորային-տեխնոլոգիական բյուրոյում՝ որպես կոնստրուկտոր, ավագ կոնստրուկտոր, ավագ ինժեներ։ Դրանից հետո՝ մինչև 1995 թվականը, աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես օգնական, դոցենտ, դեկանի տեղակալ, մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի դեկան։ 1990-1995 թվականներին համատեղությամբ եղել է Ավտոմոբիլների ամբիոնի վարիչ։ 1990-1998 թվականներին եղել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար։ 1998-2006 թվականներին եղել է Լոռու մարզպետ[2], 2008-2010 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության պետ, վարչության պետի տեղակալ, 2010-ից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն[1][3][4]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավտոմոբիլային ագրեգատների հաշվարկ և նախագծում» (1994)
  • «Էկոլոգիական անվտանգություն» (2001)
  • «Փորձնական արդյունքների մշակում և մոդելավորում» (2003)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Գոշի (2002), Անանիա Շիրակացու (2004), Զորավար Անդրանիկի (2005) մեդալներ
  • ՀՀ վարչապետի (2006), ՀՀ տարածքային կառավարման (2006), ՀՀ կրթության և գիտության (2008), ՀՀ տրանսպորտի և կապի (2010) նախարարությունների ոսկե հուշամեդալներ
  • ՀԽՍՀ ԺՏՆ ցուցահանդեսի (1985), Ֆրիտյոֆ Նանսենի (1999), Աղետի գոտու վերականգնման ռուս-հայկական համագործակցության (2004), ՀՀ ոստիկանապետի համագործակցության (2005) մեդալներ
  • Երևանի պոլիտեխնիկական և Վանաձորի մանկավարժական (2012) ինստիտուտների ոսկե մեդալներ
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ՀՀ վարչապետի և ՀՀ ոստիկանապետի կողմից անվանական զենքեր

Քոչինյանն արժանացել է նաև Պատվավոր երկաթուղային (1996), ԱՊՀ երկրների պատվավոր ճանապարհաշինարար (2012), Վանաձորի, Շնողի, Դսեղի, Գարգառի պատվավոր քաղաքացու կոչումների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան. -Եր.։ 2016, 848 էջ
  2. Լոռու մարզպետարան
  3. Հենրիկ Քոչինյանի չխամրող աստղը
  4. «ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարարություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]