Jump to content

Հենրիկ Սենկևիչի անվան գրական թանգարան (Պոզնան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Սենկևիչի անվան գրական թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՊոզնան
Հիմնադրվել էհունիսի 10, 1978
Կայքbracz.edu.pl/index.php?option=com_content&task=view&id=268&Itemid=45
Քարտեզ
Քարտեզ

Հենրիկ Սենկևիչի անվան գրական թանգարան Պոզնանում (լեհ.՝ Muzeum Literackie Henryka Sienkiewicza w Poznaniu), կենսագրական թանգարան՝ նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր լեհ գրող Հենրիկ Սենկևիչի կյանքին և գործունեությանը[1]։ Թանգարանը գտնվում է Պոզնանի կենտրոնում՝ Հին շուկայի հրապարակում։ Համարվում է Ռաչինսկու անվան քաղաքային գրադարանի մասնաճյուղը և Լեհաստանի ամենաերիտասարդ թանգարանը՝ նվիրված Սենկևիչին[2][3]։

Թանգարանի պատմություն և հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1978 թվականի հունիսի 10-ին վաճառական Իգնացի Մոսի (1917-2001) միջոցներով, ով շատ բարձր է գնահատել Սենկևիչին։ Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից նա հավաքել է գրողի հետ կապված իրերի հավաքածու՝ ձեռագրեր, գրքեր, ֆիլմեր և այլ իրեր։ Հենց նրա հավաքածուն էլ հիմք է հանդիսացել թանգարանի ստեղծման համար։ Այն պարունակում է գրողի նամակները, նրա ձեռագրերը, լուսանկարներ, մեդալներ, առանձին ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, թարգմանություններ տարբեր լեզուներով, այդ թվում՝ էկզոտիկ։ Հավաքածուն պարունակում է արժեքավոր ցուցանմուշ՝ հետմահու դիմակի ծեփապատճեն գրողի դեմքից և աջ ձեռքից (հեղինակ՝ Ֆրենչիշեկ Բլեկ, նվեր Բարբարա Պյասեցկա Ջոնսոնից)։ Ցուցահանդեսի մի մասը նվիրված է Մեծ Լեհաստանի հետ նկարչի կապերին։

Սկզբում Իգնացի Մոսն իր հարուստ հավաքածուն նվիրաբերել է Պոզնանի Ռաչինսկիների գրադարանին, իսկ քաղաքային իշխանությունները որոշել են ստեղծել թանգարան՝ հիմնվելով այդ հավաքածուի վրա, որի համար հատկացվել է 16-րդ դարի եզակի բազմաբնակարան շենք Հին շուկայի հրապարակում։ Դրա սեփականատերը ժամանակին եղել է հայտնի ճարտարապետ և Վերածննդի ոճով Պոզնանի ռատուշայի հեղինակ՝ Ջովաննի Բատիստա դի Կվադրոն[2]։

Հենրիկ Սենկևիչի ապրած և ստեղծագործական ժամանակաշրջանի մթնոլորտն ավելի ճշգրիտ արտացոլելու համար ցուցահանդեսում ներկայացված էր 19-րդ դարի հնաոճ կահույք և արվեստի գործեր[2]։

Թանգարանի շենքի ճակատային մասի անկյունում տեղադրված է Յան Բատիստա դի Կվադրոյի քանդակի կրկնօրինակը (բնօրինակը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին), որի հեղինակը Վլադիսլավ Մարցինկովսկին է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «1905 Henryk Sienkiewicz • Literacka Nagroda Nobla». Noblisci.pl (լեհերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Biblioteka Raczyńskich | Muzeum Literackie Henryka Sienkiewicza» (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Redakcja (2016 թ․ նոյեմբերի 20). «Sienkiewicz, czyli słabości małego, wielkiego pisarza». Głos Wielkopolski (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  4. «Kamienica nr 84 - Przewodnik po Starym Rynku - Poznan.pl». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Սենկևիչի անվան գրական թանգարան (Պոզնան)» հոդվածին։