Հենրի գեղարվեստի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի գեղարվեստի պատկերասրահ
Տեսակհամալսարանի գեղարվեստի պատկերասրահ և համալսարանական կառույց
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍիեթլ[1]
ՎայրUniversity District?
Մասն էՎաշինգտոնի համալսարան[2][3]
Պատկանում էՎաշինգտոնի համալսարան[2]
Ղեկավարության նստավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[4]
Հասցե15th Ave. NE & NE 41st St., Seattle, WA 98195[2]98195[2]
Հիմնադրվել էփետրվարի 10, 1927[2]
ՀիմնադիրՀորաս Հենրի
Կայքhenryart.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հենրի գեղարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Henry Art Gallery) կամ պարզապես «Հենրի» (անգլ.՝ «Henry»), գեղարվեստի թանգարան, որը գտնվում է Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանի կամպուսի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքի ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոններից մեկն է։ Հիմնադրված լինելով 1927 թվականի փետրվարին՝ հանդիսանում է Վաշինգտոն նահանգի գեղարվեստի առաջին թանգարանը[5][6]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կրում է տեղացի գործարար Հորաս Հենրիի անունը, որը համոզված էր, որ արվեստը խթանում է հետազոտությունը, նպաստում է գիտելիքների զարգացմանը և թույլ է տալիս կառուցել առողջ հասարակություն։ 1926 թվականին նա Վաշինգտոնի համալսարանին նվիրաբերել է 152 նկար և 100 000 դոլարի չափով գումար գեղարվեստի պատկերասրահի կառուցման համար[7]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում թանգարանը գտնվել է շենքում, որը նախագծել է ամերիկացի ճարտարապետ Կարլ Գոուլդը։ Պատկերասրահի հանդիսավոր բացումը կայացել է 1927 թվականի փետրվարի 10-ին։ 1997 թվականին 154 տեղանոց հանդիսադահլիճ կառուցելու շնորհիվ պատկերասրահի տարածքը մեծացել է չորս անգամ և հասել 3700 կմ²-ի[6]։

2003 թվականին Ջեյմս Թարելի նախագծով պատկերասրահի կողքին կառուցվել է այսպես կոչվող «երկնային տարածություն» (անգլ.՝ skyspace), որը տանիքին կլոր պատուհանով և անփայլ ապակուց լուսավորվող պատերով իմերսիվ շինություն է։ Բացումից անմիջապես հետո այն դարձել է Սիեթլի ուսանողներին, բնակիչներին և հյուրերին ձգող կենտրոն[6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի հավաքածուն ներառում է ավելի քան 28 500 ցուցանմուշ։ Դրանց թվում են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից լուսանկարներ, տեսահոլովակներ, նկարներ և քանդակներ։ 1982 թվականին Վաշինգտոնի համալսարանին կից կոստյումների և մանածագործվածքի ուսումնասիրության կենտրոնի լուծարումից հետո նրա ցուցանմուշների զգալի մասը ժառանգել է Հենրի պատկերասրահը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://henryart.org/about/about-the-henry
  3. https://web.archive.org/web/20240207001750/https://www.aamg-us.org/institutional-members/
  4. https://www.charitynavigator.org/ein/237052537
  5. Graves, Jen (2007 թ․ նոյեմբերի 22). «The Pepsi Challenge». The Stranger (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Henry Art Gallery opens in Seattle in February 1927». History Link.org (անգլերեն). 2002 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Hackett, Regina. «The Henry Behind the Henry». ArtGuide (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի գեղարվեստի պատկերասրահ» հոդվածին։