Հենրի Ջիկլաս
Հենրի Ջիկլաս Henry Lee Giclas | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1910[1] Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 2, 2007[1] (96 տարեկան) Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Լոուել աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Հենրի Ջիկլաս (անգլ.՝ Henry Lee Giclas, դեկտեմբերի 9, 1910[1], Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ - ապրիլի 2, 2007[1], Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։ Աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող։ Աշխատել է Լոուելի աստղադիտարանում, ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆլագստաֆ քաղաքի մոտ։ 1934-ից 1978 թվականները ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 17 աստերոիդ, այդ թվում նաև в том числе из Ապոլոնի և Ամուրի խմբերից[2], ինչպես նաև մեկ պարբերական գիսաստղ 84P/Ջիկլաս։
Հենրի Ջիկլասը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆլագստաֆ քաղաքում։ 1929 թվականին ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից քոլեջ, սակայն 1931 թվականի սկզբում վերադարձել է Արիզոնա, կույր աղիքի խնդիրներ ունենալուց հետո։ 1931-ից 1932 թվականը ժամանակավոր աշխատել է Լոուելի աստղադիտարանում որպես օգնական, Արիզոնայի համալսարանը ավարտելու համար բավարար գումար վաստակելու համար։ Համալսարանը ավարտել է 1937 թվականին բակալավրի աստիճանով։ Ամուսնացել է 1936 թվականին և բնակվել Մարսե Հիլլում։ 1940-ից 1941 թվականները ուսանել է Բերքլիի համալսարանի ասպիրանտուրայում։
1942 թվականից սկսած աշխատել է Լոուելի աստղադիտարանում որպես լիարժեք աշխատակից։ Զբաղվել է աստղալուսանկարչությամբ, աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերման և ուղեծրերի հավարկի նպատակով։ 1957 թվականից սկսած սկսել է որոնել հիպոթետիկ Х մոլորակը իր 13 դյույմանոց աստղադիտակով, որը շարունակել է փնտրել հաջորդող 18 տարիների ընթացքում։ Բացի Ջիկլասից, այս նախագծին մասնակցում էին նաև երկու աստղագետներ, Ռոբերտ Բերնեն և Նորման Թոմասը։
1968-ից 1979 թվականները դասավանդել է Օհայո նահանգի համալսարանում։
Պաշտոնապես իր թոշակի անցնելու և աշխատանքները դադարացնելու մասին Ջիկլասը հայտնել է 1979 թվականի ապրիլի 12-ին նամակով, սակայն շարունակել է աշխատել աստղադիտարանում մինչև մահը, 2007 թվականին 96 տարի հասակում։
Հենրի Լի Ջիկլասի պատվին են անվանվել (1741) Ջիկլաս աստերոիդը[3] և Պլուտոն գաճաճ մոլորակի վրա գտնվող խառնարաններից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ IAU. «1741 Ջիկլաս աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henry Lee Giclas Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (անգլ.)
- LOWELL OBSERVATORY ENTERS THE TWENTIETH CENTURY—IN THE 1950S (անգլ.)
- Oral History Transcript — Dr. Henry Giclas Արխիվացված 2015-01-12 Wayback Machine (անգլ.)
- Henry Giclas (անգլ.)