Հեբրիդյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեբրիդյան կղզիներ. Վարդագույն` Ներքին, նարնջագույն` Արտաքին Հեբրիդներ

Հեբրիդյան կղզիներ[1] (անգլ.՝ Hebrides [ˈhɛbrɨˌdiːz], գաել.՝ Innse Gall), կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում Շոտլանդիայի արևմտյան ափերի մոտ։ Մտնում է Բրիտանական կղզիների կազմի մեջ։ Կղզեխմբի երկու կղզիների շղթաները Ներքին և Արտաքին Հեբրիդները, իրարից բաժանված են Լիթլ-Մինչ և Նորտ-Մինչ նեղուցներով, ինչպես նաև ներքին Հեբրիդյան ծովով։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեբրիդյան կղզիներ իրենցից ներկայացնում են լայն բաշխված կղզիների խումբ, կազմված մոտ 500 ժայռոտ, առավելապես բարձր կղզիներից։ Նրանցից մոտ 100 բնակեցված են։ Մակերեսը, մոտ 7,5 հազար կմ², որից 1,6 հազար կմ² զբաղեցված է լճերով։ Մակերևույթի մեծ մասը քարքարոտ, ճահճոտ հարթավայրեր են (տորֆեր)։ Կան ցածրադիր սարահարթեր, մինչև 1009 մ, ինչպես նաև լավային դաշտեր և հինավուրց սառցակալման հետքեր (տրոգեր, կառեր

Կլիման խոնավ ծովային է, հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է 4-6 °С, հուլիսինը՝ 12-14 °C։ Տեղումները շատ են, մինչև 2000 մմ տարվա ընթացքում։

Բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և անասնապահությամբ։ Արտադրվում է բրդյա գործվածքներ (թվիդ), կա տուրիզմ։ Խոշորագույն քաղաքը՝ Ստորնուեյ Լյուիս կղզու վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կղզիների առաջին բնակիչները, ամենայն հավանականությամբ պիկտերն են եղել, որոնք 843 թվականից սկսած համարվում էին շոտլանդական թագավորների հպատակներ, իսկ XII դարում փաստորեն ամբողջովին ձուլվել են սքոթերի մեջ։ Երկար դարերի ընթացքում կղզիները իրականում գտնվում էին շոտլանդական ավագների իշխանության տակ։ 1748 թվականի պառլամենտական ակտը նրանց զրկել է այդ իրավունքներից, սակայն մինչ օրս էլ հողերի մեծ մասը գտնվում է շոտլանդական ցեղերի (կլաներ) ղեկավարների սեփականության մեջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեբրիդյան կղզիներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 329