Հացենի
Հացենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Fraxinus
L., 1753
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Հացենի (լատին․՝ Fraxinus), ձիթենազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը 20-40 մ է։ Տերևները բարդ են, հակադիր, կենտփետրաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։
Հայաստանում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է կաղնու-բոխու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ։ Երկրորդը հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացնում են 51 տեսակ[1]
- Fraxinus americana L.
- Fraxinus angustifolia Vahl
- Fraxinus anomala Torr. ex S.Watson
- Fraxinus apertisquamifera H.Hara
- Fraxinus baroniana Diels
- Fraxinus berlandieriana DC.
- Fraxinus bungeana DC.
- Fraxinus caroliniana Mill.
- Fraxinus chiisanensis Nakai
- Fraxinus chinensis Roxb.
- Fraxinus cuspidata Torr.
- Fraxinus dimorpha Coss. & Durieu
- Fraxinus dipetala Hook. & Arn.
- Fraxinus dubia (Willd. ex Schult. & Schult.f.) P.S.Green & M.Nee
- Fraxinus excelsior L. [2]
- Fraxinus ferruginea Lingelsh.
- Fraxinus floribunda Wall.
- Fraxinus gooddingii Little
- Fraxinus greggii A.Gray
- Fraxinus griffithii C.B.Clarke
- Fraxinus holotricha Koehne
- Fraxinus hubeiensis S.Z.Qu et al.
- Fraxinus insularis Hemsl.
- Fraxinus lanuginosa Koidz.
- Fraxinus latifolia Benth.
- Fraxinus longicuspis Siebold & Zucc.
- Fraxinus malacophylla Hemsl.
- Fraxinus mandshurica Rupr.
- Fraxinus micrantha Lingelsh.
- Fraxinus nigra Marshall
- Fraxinus odontocalyx Hand.-Mazz. ex E.Peter
- Fraxinus ornus L.
- Fraxinus pallisiae Wilmott
- Fraxinus papillosa Lingelsh.
- Fraxinus paxiana Lingelsh.
- Fraxinus pennsylvanica Marshall
- Fraxinus platypoda Oliv.
- Fraxinus profunda (Bush) Bush
- Fraxinus purpusii Brandegee
- Fraxinus quadrangulata Michx.
- Fraxinus raibocarpa Regel
- Fraxinus rufescens Lingelsh.
- Fraxinus sieboldiana Blume — Ясень Зибольда
- Fraxinus sogdiana Bunge
- Fraxinus spaethiana Lingelsh. — Ясень Шпета
- Fraxinus stylosa Lingelsh.
- Fraxinus texensis (A.Gray) Sarg.
- Fraxinus trifoliata W.W.Sm.
- Fraxinus uhdei (Wenz.) Lingelsh.
- Fraxinus velutina Torr.
- Fraxinus xanthoxyloides (G.Don) Wall. ex DC. Afghan Ash[3][4]
Հացենի պենսիլվանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հացենի պենսիլվանյան (Fraxinus pennsylvanica Marshall), ունի 15-25 մետր բարձրություն, բնի տրամագիծը՝ 1 մետր է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրագույն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրագույն են, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։
Կլորատերև հացենի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տարբեր բնագավառներում։ Գեղազարդիչ է, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպանական անտառաբուծության մեջ։ Ապրում է մինչև 300 տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GRIN Species Records of Fraxinus» (անգլերեն). USDA, ARS, National Genetic Resources Program. Germplasm Resources Information Network — (GRIN) [Online Database]. National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2–ին-ին.
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for [Fraxinus] L. (անգլ.) (Ստուգված է 2 Օգոստոսի 2010)
- ↑ «Species Records of Fraxinus». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Fraxinus L.». ITIS Standard Reports. Integrated Taxonomic Information System. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васильев В. Н. Род 1144. Ясень — Fraxinus // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1952. — Т. XVIII. — С. 485—502. — 802 с. — 3000 экз.
- Ростовцев С. И., Ясень // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Missouri Botanical Garden, gardening help, Fraxinus americana
- Cofrin Center for Biodiversity Herbarium, University of Wisconsin, Trees of Wisconsin, Fraxinus comparison chart Արխիվացված 2014-10-17 Wayback Machine
- Lady Bird Johnson Wildflower Center, University of Texas, Fraxinus americana L. White ash
- Plants for a Future, Fraxinus excelsior Ash, European ash, Common Ash Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 326)։ |