Հարություն Տեր-Մարգարյան
Հարություն Տեր-Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1903 հուլիսի 15 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 28, 1990 | (տարիքը 86)
Մահվան վայր | Մոսկվա |
Կրթություն | Լազարյան ինստիտուտ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հարություն Տեր-Մարգարյան Մկրտչի (հուլիսի 15, 1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային մեխանիկ, ավիացիայի ինժեներ, պրոֆեսոր (1953)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը (Մոսկվա, 1920), Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1926)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին Տեր-Մարգարյանի գլխավորությամբ Սարատովի կոմբայնների գործարանը կարճ ժամկետում վերասարքավորվել է ավիացիոն գործարանի։ 1946-1957 թվականներին աշխատել է ավիացիոն արդյունաբերության նախարարությունում, 1957-1971 թվականներին՝ ԽՍՀՄ պետպլանում։ 1947 թվականից դասախոսել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։
Աշխատությունները վերաբերում են ինքնաթիռների և ավիացիոն շարժիչների արտադրության նոր տեխնոլոգիական պրոցեսների մշակմանը և ներդրմանը։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1950)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 674)։ |
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 1990 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայ ճարտարագետներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ մեխանիկոսներ