Հարություն Տեր-Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Տեր-Մարգարյան
Ծնվել է1903 հուլիսի 15
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 28, 1990(1990-02-28) (տարիքը 86)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ինստիտուտ
Մասնագիտությունճարտարագետ

Հարություն Տեր-Մարգարյան Մկրտչի (ծնվել է՝ 1903, հուլիսի 15, Թիֆլիս-1990, փետրվարի 28, Մոսկվա), հայ խորհրդային մեխանիկ, ավիացիայի ինժեներ, պրոֆեսոր (1953ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը (Մոսկվա, 1920), Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1926Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին Տեր-Մարգարյանի գլխավորությամբ Սարատովի կոմբայնների գործարանը կարճ ժամկետում վերասարքավորվել է ավիացիոն գործարանի։ 1946-1957 թվականներին աշխատել է ավիացիոն արդյունաբերության նախարարությունում, 1957-1971 թվականներին՝ ԽՍՀՄ պետպլանում։ 1947 թվականից դասախոսել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։

Աշխատությունները վերաբերում են ինքնաթիռների և ավիացիոն շարժիչների արտադրության նոր տեխնոլոգիական պրոցեսների մշակմանը և ներդրմանը։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1950)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png