Հարություն Արարատյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Արարատյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1774[1][2] |
Ծննդավայր | Վաղարշապատ[1][2] |
Վախճանվել է | մոտ 1831[1][2] |
Մասնագիտություն | հիշատակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Երևանի խանություն և Ռուսական կայսրություն |
Հարություն Արարատյան Վիքիդարանում |
Հարություն Աստվածատուրի Արարատյան (նաև հայտնի է որպես Արտեմի Արարատյան, ապրիլի 20, 1774[1][2], Վաղարշապատ[1][2] - մոտ 1831[1][2]), հայ գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վաղարշապատում 1774 թվականի ապրիլի 20-ին։ 1795 թվականին ծառայել է գեներալ-ֆելդմարշալ Վալերիան Զուբովի (ru) բանակում, մասնակցել 1796 թվականի պարսկական արշավանքին։ 1797 թվականից ապրել է Սանկտ Պետերբուրգում։
Սերտ կապերի մեջ է եղել Հովհաննես և Խաչատուր Լազարյանների, Ռ. Մադաթովի, Դ. Աբամելիքի, Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու հետ։
Հայտնի է դարձել 1813 թվականին նրա «Արտեմի Արարատյանի կյանքը» (ռուս.՝ Жизнь Артемия Араратского) սեփական հուշագրությունը հրապարակելուց հետո, որը մինչև XIX դարի վերջը համարվել է Կովկասի պատմության լավագույն սկզբնաղբյուրներից մեկը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արտեմի Արարատյանի կյանքը», հրտ.` 1881
- «Վաղարշապատեցի Հարություն Արարատյանի կյանքը», 1892, թրգմ. Պ. Պռոշյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Արարատյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 699)։ |