Հարավային դաշնային համալսարան
Հարավային դաշնային համալսարան ռուս.՝ Южный федеральный университет | |
---|---|
Տեսակ | federal university? և կրթօջախ |
Միջազգային անվանում | Southern Federal University |
Կարգախոս | Կրթությունը միավորում է |
Հիմնադրված է | 1915 |
Ռեկտոր | Իննա Շևչենկո |
Ուսանողներ | 33125[1] |
Դոկտորներ | 394 |
Դասախոսներ | 2951 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[2] |
Կամպուս | Դոնի Ռոստով, փողոց Զորգե, 21, 28 |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Ռուսաստան, Դոնի Ռոստով, Տագանրոգ, Ռոստովի մարզ |
Հասցե | 344006, Դոնի Ռոստով, փողոց Բ. Սադովայա, 105 |
Կայք | sfedu.ru |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Southern Federal University (Rostov-on-Don) Վիքիպահեստում |
Հարավային դաշնային համալսարան, ՀԴՀ (ռուս.՝ Южный федеральный университет, ЮФУ), դաշնային համալսարան Ռուսաստանում, որը տեղակայված է Ռոստովի մարզի Դոնի Ռոստով և Տագանրոգ քաղաքներում[4]։ Ռուսաստանի գիտակրթական խոշոր կենտրոններից է[4]։
Հարավային դաշնային համալսարանի պատմությունը սկսվում է 1915 թվականից, երբ Ռուս-վարշավական Կայսերական համալսարանի (կառուցվել է 1817 թվականին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ը) ֆակուլտետները սկսել էին տեղափոխվել հարավ[4]։ Վարշավայի համալսարանի Դոնի Ռոստով տեղափոխելու նախաձեռնողը Նիկոլայ Պարիսկին է եղել (1858-1923)։ 20-րդ դարի ընթացքում համալսարանը մի քանի անգամ անվանափոխվել է։ «Կրթություն» ազգային ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ՀՖՀ-ի կազմում ընդգրկվել են Ռոստովի պետական համալսարանը, Տագանրոգի ռադիոտեխնիկական պետական համալսարանը, Ռոստովի պետական մանկավարժական համալսարանը և Ռոստովի ճարտարապետության և արվեստի պետական ակադեմիան[4]։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դրությամբ՝ համալսարանի կազմի մեջ են ներառվել 5 ակադեմիա, 16 ուսումնական ինստիտուտ, 6 ֆակուլտետ, 6 մասնաճյուղ և 2 ներկայացչություն, ինչպես նաև 19 նորարարական-տեխնոլոգիական և գիտաուսումնական կենտրոն, 3 գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան և Կրթության ռուսական ակադեմիայի շրջանային գիտական կենտրոնը[4]։ 2016 թվականի դրությամբ՝ համալսարանում ուսանել են ավելի քան 29 000 ուսանող[4]։
2014 թվականին «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը համալսարանին շնորհել է մակարդակային «С» որակակարգը, որը նշանակում է շրջանավարտների նախապատրաստման «բարձր մակարդակ»[5]։
2015 թվականի նոյեմբերի 19-ին բացվել է Նեյրոտեխնոլոգիայի ընկալման և ճանաչման լաբորատորիան, որը զբաղվում է պոտենցիալ վտանգավոր նյութերի մեթոդների և արագ հայտնաբերման միջոցների մշակմամբ։ Դա հեռանկարային հետազոտությունների ֆոնդի և Հարավային դաշնային համալսարան միասնական ծրագիրն է[6]։
2016 թվականը ՀՖՀ-ն ԲՐԻԿՍ երկրների լավագույն համալսարանների վարկանիշում զբաղեցրել է 85-րդ տեղը[7]։
Կազմվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիաներ | Ինստիտուտներ | Ֆակուլտետներ |
---|---|---|
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Отчет ректора ЮФУ за 2014 год
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 БРЭ, 2017, էջ 574
- ↑ Рейтинг высших учебных заведений стран СНГ
- ↑ В Ростове-на-Дону хотят разработать методы обнаружения опасных веществ
- ↑ Топ-100 университетов стран БРИКС
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бондаревская, Евгения Васильевна Модернизация педагогического образования в инновационном пространстве федерального университета. — Известия Волгоградского государственного педагогического университета. — 2010. — С. 43—51.
- Рожков Г. В. Региональные зоны роста инновационной экономики. — М.: МАКС Пресс, 2008. — 284 с.
- Региональные зоны роста инновационной экономики : диссертация ... доктора экономических наук : 08.00.05 / Рожков Григорий Васильевич; [Место защиты: Ин-т экономики и соц. отношений]. — М., 2009. — 287 с.
- Южный федеральный университет // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 574. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային դաշնային համալսարան» հոդվածին։ |
|