Հավատարմություն (ֆիլմ, 1965)
Հավատարմություն ռուս.՝ Верность | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պյոտր Տոդորովսկի |
Սցենարի հեղինակ | Պյոտր Տոդորովսկի և Բուլատ Օկուջավա |
Դերակատարներ | Վլադիմիր Չետվերիկով[1] և Գալինա Պոլսկիխ[1] |
Օպերատոր | Վադիմ Կոստրոմենկո, Վադիմ Ավլոշենկո և Բորիս Մաչերեթ |
Երաժշտություն | Բորիս Կարամիշև |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 87 րոպե |
«Հավատարմություն» (ռուս.՝ «Верность»), 1965 թվականի խորհրդային ֆիլմ պատերազմի տարիների մասին, որը նկարահանել է Պյոտր Տոդորովսկին[2][3][4]։ Բուլատ Օկուջավայի առաջին աշխատանքն է կինոյում։ Սցենարը՝ որպես «վերացական հումանիզմ» արտահայտող, երեք անգամ չի ընդունվել բեմադրության և դրվել է արտադրության միայն այն բանից հետո, երբ ավելացվել է երդման պաթետիկ տեսարանը։ 1965 թվականի Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելուց առաջ, որտեղ ֆիլմն ստացել է մրցանակ «լավագույն դեբյուտի համար», տեսարանը Պյոտր Տոդորովսկու պնդմամբ հանվել է[5]։ Նկարահանումներն իրականացվել են Սարատովում[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողություններն սկսվում են 1943 թվականի նոյեմբերին՝ խորհրդային զորքերի կողմից Կիևի ազատագրումից հետո և շարունակվում է 1944 թվականին։ 10-րդ դասարանի աշակերտ Յուրա Նիկիտինը, իմանալով հոր մահվան մասին, դառնում է հետևակային ուսումնարանի կուրսանտ։ Մի անգամ պարապմունքների ընդմիջման ժամանակ նա և նրա ընկերը պատահաբար այցելում են մի աղջկա, որին վաղուց սիրահարված էին իրենք։ Նիկիտինն ու Զոյան սիրում են միմյանց։ Շուտով կուրսանտներին շտապ տագնապ է հայտարարվում և ժամանակից շուտ ուղարկվում են ռազմաճակատ։
Յուրան մյուս զինվորների հետ մեկնում է առաջնագիծ։ Հրետանային պատրաստությունից հետո նրանք հարձակման են գնում։ Մարտի ընթացքում ֆիլմի պատկերը դադարում է։
Ֆիլմում հաճախ հնչում է 1944 թվականին գրված «На полянке» երգի մեղեդին, որը կատարել է Գեորգի Վինոգրադովը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Չետվերիկով – Յուրա Նիկիտին, կուրսանտ
- Գալինա Պոլսկիխ – Զոյա
- Ալեքսանդր Պոտապով – Սենյա Մուրգա, Յուրայի ընկերը
- Եվգենի Եվստիգնեև – կապիտան Իվան Տերենտևիչ
- Անտոնինա Դմիտրիևա – Զոյայի մայրը
- Վալենտինա Տելեգինա – դույլով կին
- Վլադիմիր Կրասնով – Ստրոկով
- Գեորգի Դրոզդ – դասակի հրամանատար
- Յուրի Սոլովյով – լեյտենանտ
- Յուրի Օշերով – նախերգիչ
Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝ Բուլատ Օկուջավա, Պյոտր Տոդորովսկի
- Ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
- Օպերատորներ՝ Վադիմ Ավլոշենկո, Լեոնիդ Բուլարկա, Վադիմ Կոստրենկո
- Բեմադրող նկարիչներ՝ Վ. Կոնովալով, Ա. Օվսյանկին
- Կոմպոզիտոր՝ Բորիս Կարամիշև
- Հնչյունային օպերատոր՝ Վ. Կուրգանսկի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ (1966 թվական, Կիև) «ժամանակակից թեմայի մշակման համար»՝ ռեժիսոր Պյոտր Տոդորովսկուն «Հավատարմություն» ֆիլմի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ ПОБОРНИК РУССКОЙ ВОЛИ
- ↑ Кинокритик назвал главную проблему современных российских фильмов о войне
- ↑ На одесском кинофестивале покажут культовые фильмы из Одессы
- ↑ Дмитрий Быков. «Почему Петр Тодоровский бесстрашен, всемогущ и бессмертен», sobesednik.ru
- ↑ «Саратов в кинематографе». «Верность» (1965).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հավատարմություն» ֆիլմը Օդեսայի կինոստուդիայի պաշտոնական կայքում
- «Հավատարմություն» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- Яцко В. Искусство четвёртой степени
|