Հավասարարական բաշխման սկզբունք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հավասարարական բաշխման սկզբունք, հասարակության անդամների միջև նյութական բարիքների հավասարաչափ բաշխում։ Համարվում է սոցիալիզմի բնորոշ առանձնահատկություններից։ Ենթադրաբար կիրառվել Է նախնադարյան համայնական հասարակարգում, բխել արտադրողական ուժերի զարգացման ու նյութական բարիքների սպառման ծայրահեղ ցածր մակարդակի պայմաններում համայնքի անդամների գոյապահպանման անհրաժեշտությունից։
Որպես «արդարացի հասարակարգի» կարևոր պայման, հավասարության և արդարության մասին պատկերացումներն ամբողջացվել են աշխատավոր ժողովրդի ու նրա առանձին ներկայացուցիչների հավասարարական բաշխման պահանջներում։ Սկզբում դրանք ունեին կրոնական գունավորում (քրիստոնեական կոմունիզմ») և արտահայտվում էին սպառման առարկաների, հետագայում՝ նաև արտադրամիջոցների (առաջին հերթին՝ հողի) հավասարարական բաշխման ցանկությունների ձևով։ Մարքսիզմը մերժել է հավասարարական բաշխման սկզբունք սոցիալիզմի և կոմունիզմի օրոք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 262)։ |