Հասարակածային մուսսոնային կլիմա, հասարակածային գոտու ցածր ճնշման և մերձհասարակածային գոտու բարձր ճնշման փոփոխակի ազդեցության տակ ձևավորվող կլիմա։ Բնորոշ են չորային (ձմռանը) և անձրևային (ամռանը) սեզոնները։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 15—18 °C է, ջերմաստիճանի տարեկան տատանումը՝ 12 °C, տարեկան տեղումները՝ մոտ 1000 մմ։ Տարածված են սավաննային բուսածածկույթը, առավել չորային շրջաններում՝ արևադարձային տափաստանները, առավել խոնավ շրջաններում՝ խոնավ արևադարձային անտառները։ Հասարակածային մուսսոնային կլիման մեծ տարածություններ Է զբաղեցնում Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հնդստան թերակղզում, Ցեյլոնում, Հնդկաչինում, Ինդոնեզիայում և Ավստրալիայի հյուսիսում։