Հան Ֆեյ
Հան Ֆեյ չինարեն՝ 韓非 | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 280[1][2][3] |
Ծննդավայր | Հան, Ճոու, Չինական կայսրություն |
Մահացել է | մ. թ. ա. 233[1][2][3] |
Մահվան վայր | Ցին, Ճոու, Չինական կայսրություն |
Քաղաքացիություն | Հան |
Երկեր | Հան Ֆեյզի |
Մասնագիտություն | փիլիսոփա և քաղաքական գործիչ |
Han Fei Վիքիպահեստում |
Հան Ֆեյ (մոտ մ. թ. ա. 280[1][2][3], Հան, Ճոու, Չինական կայսրություն - մ. թ. ա. 233[1][2][3], Ցին, Ճոու, Չինական կայսրություն), հնագույն չինական լեգիզմի[4] և Օրենքի դպրոցի (Ֆա-ցզյա) առաջատար իդեալիստ, որը պաշտպանել է բռնապետությունը որպես կառավարման ձև[5]։ Իր գաղափարախոսությունները արտացոլվել են «Հան Ֆեյ-ցզի» տրակտատում և դարձել Չինաստանը միավորող Ցին Շի Հուանդի կայսեր քաղաքական աշխարհայացքի հիմքը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հան թագավորական տան ժառանգ Հան Ֆեյը Լի Սիի հետ միասին սովորել է իրենց ժամանակի առաջատար կոնֆուցիական Սյուն Ցզիի մոտ։ Կա՛մ խոսքի արատի, կա՛մ էլ Հանի թագավորի կողից նրա հայացքների նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառով, Հան Ֆեյը սկսել է ստեղծագործել։ Նրա ընթերցողների շարքերում է եղել նաև ապագա թագավոր Ցին Շի Հուանդին[7]։
Երբ Ցին Շի Հուանդին ներխուժել է Հանի թագավորության տարածք, Հանի թագավորը Ֆեյին ուղարկել է կայսրի հետ բանակցությունների։ Չնայած Ցին Շի Հուանդին հմայված էր փիլիսոփայի ուշադրությամբ և ցանկացել է նրան ավելի մոտ պահել իրեն, Լի Սին, վախենալով մրցակցությունից, կարգադրել է ձերբակալել Հան Ֆեյին դավաճանության մեղադրանքով և ստիպել է թույն խմել[7]։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հիմնական աշխատության մեջ՝ «Հան Ֆեյ-ցզի» տրակտատում, որը բաղկացած է 55 գլուխներից, Ֆեյը քննադատել է կոնֆուցիականության դոգմաները[8]։ Նրան զզվեցրել էին պահպանողական կողմնորոշումները։ Վարքի նորմերն ամենևին էլ անփոփոխ չեն, դրանք կախված են տնտեսական հանգամանքներից։ Արգասաբեր տարում բոլորը առատաձեռն ու հյուրընկալ են, իսկ սովի տարում յուրաքանչյուրը մտածում է իր մասին։
Կոնֆուցիոսը սովորեցրել է, որ կառավարչի իշխանական լիազորությունները կանխորոշված են նրա առաքինությամբ։ Ոչ ոք պարտավոր չէ ենթարկվել անարժան կառավարչին։ Այս հարցում Հան Ֆեյը նույնպես շեղվել է իր նախնիներից։ Իշխանությունը չպետք է ձգտի արդարության և առաքինության հաստատմանը։ Կառավարչի բարոյական որակները ոչ մի կերպ չեն արտահայտվում հպատակների՝ իր հրամաններին ենթարկվելու պարտավորության վրա։
Հան Ֆեյը ասել է, որ ըստ աշխարհակարգի նախասկզբնական և չփոփոխված սկզբունքների՝ հպատակները ծառայում են իշխողին, տղան՝ հորը, իսկ կինը՝ ամուսնուն։ Միևնույն ժամանակ կառավարչին ենթարկվելն ավելի կարևոր է, քան ընտանեկան պարտականությունները։
Հասարակության մեջ կարգուկանոնը պահպանվում է օրենքների միջոցով, որոնք թագավորն է որոշում։ Մինչ օրենքի չեղարկումը՝ յուրաքանչյուրը, նաև նույն ինքը թագավորը, պետք է հետևի դրան, անկախ նրանից այդ օրենքը արդարացի է, թե ոչ։
Հան Ֆեյի տեսության առանցքային հասկացությունը «կառավարման տեխնիկան է» (шу)։ Եթե թագավորը չի ցանկանում կորցնել իշխանությունը և դառնալ սեփական հպատակների պատանդը, նա պետք է չվստահի ոչ ոքի։ Թագավորի և հպատակների հետաքրքրությունները համատեղելի չեն։ Պետք է զերծ մնալ մեկ պաշտոնյայի ձեռքում իշխանության ավելորդ կենտրոնացումից։ Եթե պաշտոնյան չի կատարել կամ գերակատարել է թագավորի հրամանը, նա պետք է պատժվի ենթարկվի։
Երբ պետության ներսում խաղաղ և հանգիստ է, թագավորը իրավունք ունի պետության սահմանները ռազմական գործողություններով ընդլայնել։ Ռազմական հզորությունը ձևավորվում է այնտեղ, որտեղ զարգանում է հողագործությունը։ Հենց այդ պատճառով թագավորը պետք է իր հպատակների համար ամենաօգտակար զբաղմունքը համարի գյուղատնտեսությունը։ Մյուս զբաղմունքները, հատկապես գիտությունը, պետք է դադարեցվի։
Չքավորներին ողորմություն տալը անմիտ է և անարդար, նույնքան ինչքան հարուստների եկամուտը վերաբաշխելը աղքատների միջև։ Հան Ֆեյի խոսքերով դա հավասարազոր է ժրաջաններին և ջանասերներին կողոպտելուն՝ ծույլերին և շռայլներին բավարարելու նամար[7]։
Ազդեցություն լեզվի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարենում գոյություն ունի չենյուն «ձևացնել, թե խաղում է Յուի վրա» (չինարեն՝ 滥竽充数), որը փոխաբերական արտահայտությունը է տգետ մարդուն դիմելու համար, որը մտել է փորձառուների շարքերը։ Սա վերցված է «Հան Ֆեյ-ցզի» տրակտատի «Ներքին դատողությունների առաջին գլխից» (չինարեն՝ 内储说上)։ Ավանդության համաձայն՝ Կռվող թագավորությունների ժամանակաշրջանի Ցի իշխանության Վան Սյուանյը հավաքել է նվագախումբ 300 երաժիշտներից, որը նվագում էր փողային երաժշտական գործիք՝ յու։ Նվագախմբի կազմում է եղել նաև ոմն Նանյգոն, որը նվագել չի կարողացել և միայն ձևացրել է, որ տիրապետում է գործիքին[9][10] ։
Տրակտատի «Հինգ արատները» (չինարեն՝ 五蠹) գլխից է բխում «հետևել կոճղին նապաստակին սպասելու ընթացքում» (չինարեն՝ 守株待兔) չենյուն, որը նշանակում է ոչ մի ջանք չներդնել, բայց հույսը դնել հաջողության վրա, սպասել պատահական օգուտի։ Սրա հիմքում ընկած է Կռվող թագավորությունների ժամանակաշրջանի Սուն թագավորության մի գյուղացու մասին պատմությունը, որը, տեսնելով կոճղին բախվող ճագարին, թողել է իր գյուղատնտեսական գործը և սպասել մեկ այլ նման պատահարի[9][10] ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hsiao K., Ames R. T. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Watson, Burton (2003). Han Feizi – Basic Writings. Columbia University Press. էջ 2. ISBN 9780231521321. OCLC 796815905.
- ↑ 2018 Henrique Schneider. p.1. An Introduction to Hanfei's Political Philosophy: The Way of the Ruler.
- ↑ Kenneth Winston p. 315. Singapore Journal of Legal Studies [2005] 313–347. The Internal Morality of Chinese Legalism. http://law.nus.edu.sg/sjls/articles/SJLS-2005-313.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 Tae Hyun KIM 2010 p.15, Other Laozi Parallels in the Hanfeizi
- ↑ Pines, Yuri, "Legalism in Chinese Philosophy", The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2014 Edition), Edward N. Zalta (ed.),
- (Goldin 2013)
- ↑ 9,0 9,1 现代汉语词典 (Сяньдай ханьюй цыдянь). — 5-е изд. (2005). — Пекин: Шану иньшугуань, 2010. — ISBN 9787100043854
- ↑ 10,0 10,1 Zhang Ciyun Chinese Idioms and Their Stories. — Shanghai Translation Publishing House, 2015. — (Ancient Chinese Wisdom). — ISBN 978-7-5327-6889-9
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хань Фэй в Британской энциклопедии
- Ксензов, П. В. Цитаты из Лао-Цзы в трактате «Хань Фэй-Цзы» и их соотношение с полными версиями «Дао-дэ цзина» // Вестник Московского университета: Сер.13:Востоковедение . — 07/2003 . — N3 . — С.95-102 .
- Корешкова Ю. О. Отражение культуры государственного управления Древнего Китая в трактате «Хань Фэй-Цзы» // В сборнике: Древо познания и дерево знания. Магистерские исследования Иркутск, 2015. С. 232—241.
- Burton Watson (1964). Han Fei Tzu: Basic Writings. New York: Columbia University Press. ISBN 978-0-231-08609-7.