Jump to content

Հան Ֆեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հան Ֆեյ
չինարեն՝ 韓非
Ծնվել էմոտ մ. թ. ա. 280[1][2][3]
Ծննդավայրմիգուցե Xinzheng, Հան
Մահացել էմ. թ. ա. 233[1][2][3]
Մահվան վայրմիգուցե Xianyang County, Ցին
ՔաղաքացիությունՀան
ԵրկերՀան Ֆեյզի
Մասնագիտությունփիլիսոփա և քաղաքական գործիչ
 Han Fei Վիքիպահեստում

Հան Ֆեյ (մոտ մ. թ. ա. 280[1][2][3], միգուցե Xinzheng, Հան - մ. թ. ա. 233[1][2][3], միգուցե Xianyang County, Ցին), հնագույն չինական լեգիզմի[4] և Օրենքի դպրոցի (Ֆա-ցզյա) առաջատար իդեալիստ, որը պաշտպանել է բռնապետությունը որպես կառավարման ձև[5]։ Իր գաղափարախոսությունները արտացոլվել են «Հան Ֆեյ-ցզի» տրակտատում և դարձել Չինաստանը միավորող Ցին Շի Հուանդի կայսեր քաղաքական աշխարհայացքի հիմքը[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան թագավորական տան ժառանգ Հան Ֆեյը Լի Սիի հետ միասին սովորել է իրենց ժամանակի առաջատար կոնֆուցիական Սյուն Ցզիի մոտ։ Կա՛մ խոսքի արատի, կա՛մ էլ Հանի թագավորի կողից նրա հայացքների նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառով, Հան Ֆեյը սկսել է ստեղծագործել։ Նրա ընթերցողների շարքերում է եղել նաև ապագա թագավոր Ցին Շի Հուանդին[7]։

Երբ Ցին Շի Հուանդին ներխուժել է Հանի թագավորության տարածք, Հանի թագավորը Ֆեյին ուղարկել է կայսրի հետ բանակցությունների։ Չնայած Ցին Շի Հուանդին հմայված էր փիլիսոփայի ուշադրությամբ և ցանկացել է նրան ավելի մոտ պահել իրեն, Լի Սին, վախենալով մրցակցությունից, կարգադրել է ձերբակալել Հան Ֆեյին դավաճանության մեղադրանքով և ստիպել է թույն խմել[7]։

Իր հիմնական աշխատության մեջ՝ «Հան Ֆեյ-ցզի» տրակտատում, որը բաղկացած է 55 գլուխներից, Ֆեյը քննադատել է կոնֆուցիականության դոգմաները[8]։ Նրան զզվեցրել էին պահպանողական կողմնորոշումները։ Վարքի նորմերն ամենևին էլ անփոփոխ չեն, դրանք կախված են տնտեսական հանգամանքներից։ Արգասաբեր տարում բոլորը առատաձեռն ու հյուրընկալ են, իսկ սովի տարում յուրաքանչյուրը մտածում է իր մասին։

Կոնֆուցիոսը սովորեցրել է, որ կառավարչի իշխանական լիազորությունները կանխորոշված են նրա առաքինությամբ։ Ոչ ոք պարտավոր չէ ենթարկվել անարժան կառավարչին։ Այս հարցում Հան Ֆեյը նույնպես շեղվել է իր նախնիներից։ Իշխանությունը չպետք է ձգտի արդարության և առաքինության հաստատմանը։ Կառավարչի բարոյական որակները ոչ մի կերպ չեն արտահայտվում հպատակների՝ իր հրամաններին ենթարկվելու պարտավորության վրա։

Հան Ֆեյը ասել է, որ ըստ աշխարհակարգի նախասկզբնական և չփոփոխված սկզբունքների՝ հպատակները ծառայում են իշխողին, տղան՝ հորը, իսկ կինը՝ ամուսնուն։ Միևնույն ժամանակ կառավարչին ենթարկվելն ավելի կարևոր է, քան ընտանեկան պարտականությունները։

Հասարակության մեջ կարգուկանոնը պահպանվում է օրենքների միջոցով, որոնք թագավորն է որոշում։ Մինչ օրենքի չեղարկումը՝ յուրաքանչյուրը, նաև նույն ինքը թագավորը, պետք է հետևի դրան, անկախ նրանից այդ օրենքը արդարացի է, թե ոչ։

Հան Ֆեյի տեսության առանցքային հասկացությունը «կառավարման տեխնիկան է» (шу)։ Եթե թագավորը չի ցանկանում կորցնել իշխանությունը և դառնալ սեփական հպատակների պատանդը, նա պետք է չվստահի ոչ ոքի։ Թագավորի և հպատակների հետաքրքրությունները համատեղելի չեն։ Պետք է զերծ մնալ մեկ պաշտոնյայի ձեռքում իշխանության ավելորդ կենտրոնացումից։ Եթե պաշտոնյան չի կատարել կամ գերակատարել է թագավորի հրամանը, նա պետք է պատժվի ենթարկվի։

Երբ պետության ներսում խաղաղ և հանգիստ է, թագավորը իրավունք ունի պետության սահմանները ռազմական գործողություններով ընդլայնել։ Ռազմական հզորությունը ձևավորվում է այնտեղ, որտեղ զարգանում է հողագործությունը։ Հենց այդ պատճառով թագավորը պետք է իր հպատակների համար ամենաօգտակար զբաղմունքը համարի գյուղատնտեսությունը։ Մյուս զբաղմունքները, հատկապես գիտությունը, պետք է դադարեցվի։

Չքավորներին ողորմություն տալը անմիտ է և անարդար, նույնքան ինչքան հարուստների եկամուտը վերաբաշխելը աղքատների միջև։ Հան Ֆեյի խոսքերով դա հավասարազոր է ժրաջաններին և ջանասերներին կողոպտելուն՝ ծույլերին և շռայլներին բավարարելու նամար[7]։

Ազդեցություն լեզվի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարենում գոյություն ունի չենյուն «ձևացնել, թե խաղում է Յուի վրա» (չինարեն՝ 滥竽充数 ), որը փոխաբերական արտահայտությունը է տգետ մարդուն դիմելու համար, որը մտել է փորձառուների շարքերը։ Սա վերցված է «Հան Ֆեյ-ցզի» տրակտատի «Ներքին դատողությունների առաջին գլխից» (չինարեն՝ 内储说上 )։ Ավանդության համաձայն՝ Կռվող թագավորությունների ժամանակաշրջանի Ցի իշխանության Վան Սյուանյը հավաքել է նվագախումբ 300 երաժիշտներից, որը նվագում էր փողային երաժշտական գործիք՝ յու։ Նվագախմբի կազմում է եղել նաև ոմն Նանյգոն, որը նվագել չի կարողացել և միայն ձևացրել է, որ տիրապետում է գործիքին[9]էջ 812[10]էջ 94—96։

Տրակտատի «Հինգ արատները» (չինարեն՝ 五蠹 ) գլխից է բխում «հետևել կոճղին նապաստակին սպասելու ընթացքում» (չինարեն՝ 守株待兔 ) չենյուն, որը նշանակում է ոչ մի ջանք չներդնել, բայց հույսը դնել հաջողության վրա, սպասել պատահական օգուտի։ Սրա հիմքում ընկած է Կռվող թագավորությունների ժամանակաշրջանի Սուն թագավորության մի գյուղացու մասին պատմությունը, որը, տեսնելով կոճղին բախվող ճագարին, թողել է իր գյուղատնտեսական գործը և սպասել մեկ այլ նման պատահարի[9]էջ 1257[10]էջ 189—191։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 1 2 3 4 Hsiao K., Ames R. T. Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Watson, Burton (2003). Han Feizi – Basic Writings. Columbia University Press. էջ 2. ISBN 9780231521321. OCLC 796815905.
  5. 2018 Henrique Schneider. p.1. An Introduction to Hanfei's Political Philosophy: The Way of the Ruler.
  6. Kenneth Winston p. 315. Singapore Journal of Legal Studies [2005] 313–347. The Internal Morality of Chinese Legalism. http://law.nus.edu.sg/sjls/articles/SJLS-2005-313.pdf
  7. 1 2 3 Tae Hyun KIM 2010 p.15, Other Laozi Parallels in the Hanfeizi
  8. Pines, Yuri, "Legalism in Chinese Philosophy", The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2014 Edition), Edward N. Zalta (ed.),
    • (Goldin 2013)
  9. 1 2 现代汉语词典 (Сяньдай ханьюй цыдянь). — 5-е изд. (2005). — Пекин: Шану иньшугуань, 2010. ISBN 9787100043854
  10. 1 2 Zhang Ciyun Chinese Idioms and Their Stories. — Shanghai Translation Publishing House, 2015. — (Ancient Chinese Wisdom). ISBN 978-7-5327-6889-9
  • Хань Фэй в Британской энциклопедии
  • Ксензов, П. В. Цитаты из Лао-Цзы в трактате «Хань Фэй-Цзы» и их соотношение с полными версиями «Дао-дэ цзина» // Вестник Московского университета: Сер.13:Востоковедение . — 07/2003 . — N3 . — С.95-102 .
  • Корешкова Ю. О. Отражение культуры государственного управления Древнего Китая в трактате «Хань Фэй-Цзы» // В сборнике: Древо познания и дерево знания. Магистерские исследования Иркутск, 2015. С. 232—241.
  • Burton Watson (1964). Han Fei Tzu: Basic Writings. New York: Columbia University Press. ISBN 978-0-231-08609-7.