Հայոց միացյալ ընկերություն (Թուրքիա)
Արտաքին տեսք
Հայոց միացյալ ընկերություն, կրթական-մշակութային կազմակերպություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է 1880 թվականին, Կ. Պոլսում՝ Արարատյան ընկերություն հայոց, Գպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունների միավորումով։ Նպատակն էր դպրոցներ հիմնել ու լուսավորություն տարածել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Թուրքիայի հայաբնակ վայրերում։
Կազմակերպիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպիչներն էին Մկրտիչ Փորթուգալյանը, Ա. Արվիարյանը, Զ. Շիշմանյանը, Հ. Թորոսյանը, Մ. Չերազը, Հ. Շահնազարը, Հ. Յուսուֆյանը, Հ. Ասատուրը և ուրիշներ։
Ընկերությունը հիմնել է շուրջ 30 վարժարաններ, նախակրթարաններ, հաստատություն ուսուցիչների համար, ամառային մանկավարժական և գյուղատնտեսական դասընթացներ, որբանոց-արհեստանոց։ Գոյատևել է մինչև 1915 թվականը։