Հայոց միացյալ ընկերություն (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց միացյալ ընկերություն, կրթական-մշակութային կազմակերպություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1880 թվականին, Կ. Պոլսում՝ Արարատյան ընկերություն հայոց, Գպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունների միավորումով։ Նպատակն էր դպրոցներ հիմնել ու լուսավորություն տարածել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Թուրքիայի հայաբնակ վայրերում։

Կազմակերպիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպիչներն էին Մկրտիչ Փորթուգալյանը, Ա. Արվիարյանը, Զ. Շիշմանյանը, Հ. Թորոսյանը, Մ. Չերազը, Հ. Շահնազարը, Հ. Յուսուֆյանը, Հ. Ասատուրը և ուրիշներ։

Ընկերությունը հիմնել է շուրջ 30 վարժարաններ, նախակրթարաններ, հաստատություն ուսուցիչների համար, ամառային մանկավարժական և գյուղատնտեսական դասընթացներ, որբանոց-արհեստանոց։ Գոյատևել է մինչև 1915 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։