Հայոց ազգային բանակ
Արտաքին տեսք
Հայոց ազգային բանակ ՀԱԲ | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում |
Էթնիկ կազմ | հայեր |
Հիմնադիր | Ռազմիկ Վասիլյան |
Գործունեության տարածք | Հայաստան |
Ստեղծման տարեթիվ | ապրիլի 24, 1989 |
Լուծարման տարեթիվ | 1990 |
Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ), ռազմական միավորում Հայաստանում։ Կազմավորվել է 1989 թվականի ապրիլի 24-ին Երևանում։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան։ 1989-1990 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գորիսի, Սիսիանի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Լուծարվել է 1990 թվականին։ Լուծարվելուց հետո ՀԱԲ-ի ազատամարտիկները ներգրավվել են տարբեր կամավորական ջոկատների կազմերում և մասնակցել Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների։ Հրամանատարը Ռազմիկ Վասիլյանն էր, շտաբի պետը՝ Վարդան Վարդանյանը։ Ռազմական միավորումից զոհվել է 15 ազատամարտիկ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |