Հայնց Շուլց-Նոյդամ
Հայնց Շուլց-Նոյդամ գերմ.՝ Heinz Schulz-Neudamm | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Paul Heinz Otto Schulz |
Ծնվել է | հուլիսի 7, 1899[1] կամ հուլիսի 7, 1898[2] |
Ծննդավայր | Dębno, Landkreis Königsberg Nm., Պրուսիա |
Վախճանվել է | մայիսի 13, 1969[1][2] կամ 1969[3][4] |
Մահվան վայր | Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ, գրաֆիկական դիզայներ և դիզայներ |
Հայնց Շուլց-Նոյդամ (գերմ.՝ Heinz Schulz-Neudamm, 7 հուլիսի, 1899, Նոյմարկ (ներկայում՝ Դեմբնո, Լեհաստան) - 13 մայիսի, 1969, Վիսբադեն, Հեսեն, Գերմանիա), գերմանացի գծանկարիչ և նկարազարդող, Հոլիվուդի ոսկե ժամանակների[5] բազմաթիվ ֆիլմերի ազդագրերի հեղինակ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայնց Շուլց-Նոյդամը ծնվել է 1899 թվականի հուլիսի 7-ին Նոյմարկ քաղաքում (ներկայում՝ Դեմբնո, Լեհաստան)։
1930-ական թվականներին Հայնց Շուլց-Նոյդամը սկսել է ստեղծել ֆիլմերի ազդագրեր։ Մինչ 1940-ական թվականները նա աշխատել է Բեռլինում, որտեղ ճանաչում է ձեռք բերել Շուլց-Նոյդամ կեղծանունով։ Հայտնի է դարձել ամերիկյան 20th Century Fox, Metro-Goldwyn-Mayer, ինչպես նաև գերմանական Deutsche Universal Film AG կինոընկերությունների նկարահանած ֆիլմերի համար ստեղծած ազդագրերով։
Հայնց Շուլց-Նոյդամը եղել է Gestaltung der ParUfaMet-Pressehefte ու Paramount-Journals ընկերությունների դիզայնի պատասխանատուն, որպես նկարազարդող աշխատել է Filmillustrierte ամսագրում։ 1950-ական թվականների սկզբից Հայնց Շուլց-Նոյդամն ապրել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, որտեղ շարունակել է աշխատել կինոարտադրության ոլորտում, մասնավորապես համագործակցել է United Artists ընկերության հետ։
Հայնց Շուլց-Նոյդամը մահացել է 1969 թվականի մայիսի 13-ին Վիսբադենում։
Հայնց Շուլց-Նոյդամի որոշ աշխատանքներ գտնվում են Գերմանիայի ու ԱՄՆ-ի հայտնի պատկերասրահներում և ներկայում ունեն բավական մեծ արժեք։ Օրինակ՝ աշխարհի ամենաթանկարժեք կինոազդագիրը համարվում է 1927 թվականին Ֆրից Լանգի կողմից նկարահանված «Մետրոպոլիս» ֆիլմի՝ Հայնց Շուլց-Նոյդամի կողմից ստեղծված ազդագիրը։ Այդ ազդագրի պահպանված չորս օրինակներից մեկը 2005 թվականին Լոնդոնում գնել է ամերիկացի մասնավոր հավաքորդ՝ վճարելով 398000 ֆունտ ստեռլինգ (690000 դոլար)[7]։ Այդ ազդագրի օրինակներից երկուսը գտնվում են մասնավոր հավաքածուներում, երրորդը՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ մյուսը՝ Բեռլինի Կինոյի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ Artnet — 1998.
- ↑ Invaluable — 1989.
- ↑ Heinz Schulz-Neudamm movie posters (անգլ.)
- ↑ PosterGuide Արխիվացված 2016-04-26 Wayback Machine (անգլ.)
- ↑ Рекламная площадь
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Volker Pantel: Das Buch der Filmplakate (1945–1965). Günter Albert Ulmer Verlag, Tuningen, 1984, ISBN 3-924191-04-2.
- Volker Pantel/Manfred Christ: 444 Filmplakate der goldenen Kinojahre 1946–1966. Eppe Verlag, Bergatreute, Nov. 1993, ISBN 3-89089-650-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heinz Schulz-Neudamm Արխիվացված 2016-04-17 Wayback Machine (անգլ.)
- Heinz Schulz-Neudamm (1898-1969) (անգլ.)
- Heinz Schulz-Neudamm, Poster for Metropolis, 1926 (անգլ.)
|