Հայնց Շուլց-Նոյդամ
Հայնց Շուլց-Նոյդամ գերմ.՝ Heinz Schulz-Neudamm | |
---|---|
![]() | |
Ի ծնե | գերմ.՝ Paul Heinz Otto Schulz |
Ծնվել է | հուլիսի 7, 1899[1] |
Ծննդավայր | Dębno, Landkreis Königsberg Nm., Պրուսիա |
Վախճանվել է | մայիսի 13, 1969[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ, գրաֆիկական դիզայներ և դիզայներ |
Հայնց Շուլց-Նոյդամ (գերմ.՝ Heinz Schulz-Neudamm, 7 հուլիսի, 1899, Նոյմարկ (ներկայում՝ Դեմբնո, Լեհաստան) - 13 մայիսի, 1969, Վիսբադեն, Հեսեն, Գերմանիա), գերմանացի գծանկարիչ և նկարազարդող, Հոլիվուդի ոսկե ժամանակների[3] բազմաթիվ ֆիլմերի ազդագրերի հեղինակ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնց Շուլց-Նոյդամը ծնվել է 1899 թվականի հուլիսի 7-ին Նոյմարկ քաղաքում (ներկայում՝ Դեմբնո, Լեհաստան)։
1930-ական թվականներին Հայնց Շուլց-Նոյդամը սկսել է ստեղծել ֆիլմերի ազդագրեր։ Մինչ 1940-ական թվականները նա աշխատել է Բեռլինում, որտեղ ճանաչում է ձեռք բերել Շուլց-Նոյդամ կեղծանունով։ Հայտնի է դարձել ամերիկյան 20th Century Fox, Metro-Goldwyn-Mayer, ինչպես նաև գերմանական Deutsche Universal Film AG կինոընկերությունների նկարահանած ֆիլմերի համար ստեղծած ազդագրերով։
Հայնց Շուլց-Նոյդամը եղել է Gestaltung der ParUfaMet-Pressehefte ու Paramount-Journals ընկերությունների դիզայնի պատասխանատուն, որպես նկարազարդող աշխատել է Filmillustrierte ամսագրում։ 1950-ական թվականների սկզբից Հայնց Շուլց-Նոյդամն ապրել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, որտեղ շարունակել է աշխատել կինոարտադրության ոլորտում, մասնավորապես համագործակցել է United Artists ընկերության հետ։
Հայնց Շուլց-Նոյդամը մահացել է 1969 թվականի մայիսի 13-ին Վիսբադենում։
Հայնց Շուլց-Նոյդամի որոշ աշխատանքներ գտնվում են Գերմանիայի ու ԱՄՆ-ի հայտնի պատկերասրահներում և ներկայում ունեն բավական մեծ արժեք։ Օրինակ՝ աշխարհի ամենաթանկարժեք կինոազդագիրը համարվում է 1927 թվականին Ֆրից Լանգի կողմից նկարահանված «Մետրոպոլիս» ֆիլմի՝ Հայնց Շուլց-Նոյդամի կողմից ստեղծված ազդագիրը։ Այդ ազդագրի պահպանված չորս օրինակներից մեկը 2005 թվականին Լոնդոնում գնել է ամերիկացի մասնավոր հավաքորդ՝ վճարելով 398000 ֆունտ ստեռլինգ (690000 դոլար)[5]։ Այդ ազդագրի օրինակներից երկուսը գտնվում են մասնավոր հավաքածուներում, երրորդը՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ մյուսը՝ Բեռլինի Կինոյի թանգարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Heinz Schulz-Neudamm movie posters (անգլ.)
- ↑ PosterGuide Archived 2016-04-26 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Рекламная площадь
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Volker Pantel: Das Buch der Filmplakate (1945–1965). Günter Albert Ulmer Verlag, Tuningen, 1984, ISBN 3-924191-04-2.
- Volker Pantel/Manfred Christ: 444 Filmplakate der goldenen Kinojahre 1946–1966. Eppe Verlag, Bergatreute, Nov. 1993, ISBN 3-89089-650-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Heinz Schulz-Neudamm Archived 2016-04-17 at the Wayback Machine. (անգլ.)
- Heinz Schulz-Neudamm (1898-1969) (անգլ.)
- Heinz Schulz-Neudamm, Poster for Metropolis, 1926 (անգլ.)
|