Հայկական քաղաքագիտական հանդես
Արտաքին տեսք
Հայկական քաղաքագիտական հանդես, ՀՔՀ (անգլ.՝ Armenian Journal of Political Science, ARJPS), քաղաքագիտական և քաղաքագիտությանն առնչվող միջգիտակարգային հետազոտությունների արդյունքներ ներկայացնող գրախոսվող գիտական հանդես[1]։ Հանդեսի գլխավոր խմբագիրն է քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդեսում հրապարակվող հոդվածների հիմնական ուղղություններն են հանդիսանում[1]՝
- Հետխորհրդային տրանսֆորմացիա. քաղաքագիտական և միջգիտակարգային հիմնախնդիրները,
- Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության հիմնախնդիրները,
- Հակամարտությունների կարգավորումը և լուծումը,
- Պետական կառավարում. ժողովրդավարացման դժվարությունները և հեռանկարները,
- Միջազգային հարաբերությունների հիմնախնդիրները և հաշտեցման գործընթացները,
- Ինքնության պահպանման և միջազգային ինտեգրման զարգացման դիլեման,
- Հայրենիք-սփյուռք փոխշահավետ հարաբերությունների ձևավորման հնարավորություններն ու խոչընդոտները։
- Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Խմբագրական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդեսի խմբագրական խորհրդի կազմի մեջ են մտնում մասնագետներ տարբեր երկրներից[2]՝
- Տիգրան Թորոսյան (գլխավոր խմբագիր), քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ, Հայաստան։
- Սերջիու Չելակ, Միջազգային հետազոտությունների ռումինական ինստիտուտի նախագահ, Ռումինիա։
- Յուրի Գասպարյան, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ, Հայաստան։
- Եժի Յասկիերնիա, իրավաբանական գիտությունների դոկտոր, Յան Կոչանովսկի համալսարան, Լեհաստան։
- Անդրեյ Մեդուշևսկի, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարան, Ռուսաստան։
- Սերգեյ Մինասյան, Կովկասյան ինստիտուտ, Հայաստան։
- Կառլեն Միրումյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ, Հայաստան։
- Աննա Օհանյան, քաղաքական գիտությունների դոկտոր, Սթոունհիլ քոլեջ, ԱՄՆ։
- Ռայներ Շուլց, պատմական գիտությունների դոկտոր, Էսսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա։
- Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՄՀ, Հայաստան։
- Վիկտոր Սողոմոնյան, քաղաքական գիտությունների դոկտոր, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստան։
- Ալբերտ Ստեփանյան, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ, Հայաստան։
- Իրինա Սեմենենկո, Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ, Ռուսաստան։
- Պետրա Ստիկով, Լյուդվիգ-Մաքսիմիլիանս Համալսարան, Մյունխեն, Գերմանիա։
- Թալին Տեր-Մինասյան, պատմական գիտությունների դոկտոր, ԻՆԱԼԿՕ, Ֆրանսիա։
- Լևոն Զէքյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վատիկանի արևելագիտության ինստիտուտ, Իտալիա։