Հայկազուն Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազուն Բագրատունի
Ծնվել էփետրվարի 1, 1890(1890-02-01)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էդեկտեմբերի 20, 1960(1960-12-20)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[1]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա[1] և Փարիզի համալսարան[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Հայկազուն Բագրատունի (H. de Bagradite, փետրվարի 1, 1890(1890-02-01), Կոստանդնուպոլիս[1] - դեկտեմբերի 20, 1960(1960-12-20)[1], Փարիզ[1]), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազուն Բագրատունին ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժնում և Սորբոնի համալսարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Վենետիկում 1907 թվականին էսքիլեսի մի ողբերգության մեջ։ 1910 թվականին փոխադրվել է Փարիզ, դարձել ֆրանսիական թատրոնի դերասան, խաղացել է Սառա Բեռնարի, Մունե Սյուլլիի, Պոլ Մունեի խմբերում և «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ Նկարահանվել է ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերում Հուդա («Հիսուս Քրիստոս»), կրկեսի երգիչ և ձեռնածու («Սևիլիայի կախարդանքը») և այլն։ Հաջողության է հասել Աբդուլ Համիդի դերակատարությամբ («Երկու չալմա»)[2]։

Բագրատունին հայերեն և ֆրանսերեն առոգանությամբ դասեր է տվել Մխիթարյանների Մուրատյան վարժարանում (Սևր), որի «Մկրտիչ Պեշիկթաշլյան» թատերասրահում 1930 թվականին բեմադրել է Մ. Վ. Նոուրիճանի «Թեոդոր Սալհունի» ողբերգությունը, իր հավելումներով վերաբեմադրել Փարիզի «Հայ դրամատիկ»-ում (1946), Ժ. Ռիփշեի «Ծովահենը» (1935, իր թարգմանությամբ)՝ կատարելով ծեր նավաստու դերը։ 1940-ական թվականներիին աջակցել է Փարիզի հայ թատրոնի ստեղծման աշխատանքներին և հանդես է եկել իբրև դերասան և ռեժիսոր։

Բագրատունու բանաստեղծությունները տպագրվել են Փարիզի «Կավռոշ» և այլ պարբերականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հայկազուն Բագրատունի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 200