Հայկազուն Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկազուն Բագրատունի
Ծնվել էփետրվարի 1, 1890(1890-02-01)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1960(1960-12-20) (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Հայկազուն Բագրատունի (H. de Bagradite, փետրվարի 1, 1890(1890-02-01), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 20, 1960(1960-12-20), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազուն Բագրատունին ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժնում և Սորբոնի համալսարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Վենետիկում 1907 թվականին էսքիլեսի մի ողբերգության մեջ։ 1910 թվականին փոխադրվել է Փարիզ, դարձել ֆրանսիական թատրոնի դերասան, խաղացել է Սառա Բեռնարի, Մունե Սյուլլիի, Պոլ Մունեի խմբերում և «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ Նկարահանվել է ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերում Հուդա («Հիսուս Քրիստոս»), կրկեսի երգիչ և ձեռնածու («Սևիլիայի կախարդանքը») և այլն։ Հաջողության է հասել Աբդուլ Համիդի դերակատարությամբ («Երկու չալմա»)[1]։

Բագրատունին հայերեն և ֆրանսերեն առոգանությամբ դասեր է տվել Մխիթարյանների Մուրատյան վարժարանում (Սևր), որի «Մկրտիչ Պեշիկթաշլյան» թատերասրահում 1930 թվականին բեմադրել է Մ. Վ. Նոուրիճանի «Թեոդոր Սալհունի» ողբերգությունը, իր հավելումներով վերաբեմադրել Փարիզի «Հայ դրամատիկ»-ում (1946), Ժ. Ռիփշեի «Ծովահենը» (1935, իր թարգմանությամբ)՝ կատարելով ծեր նավաստու դերը։ 1940-ական թվականներիին աջակցել է Փարիզի հայ թատրոնի ստեղծման աշխատանքներին և հանդես է եկել իբրև դերասան և ռեժիսոր։

Բագրատունու բանաստեղծությունները տպագրվել են Փարիզի «Կավռոշ» և այլ պարբերականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]