Հայերը Ռիմինիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիմինիում հայերի ներկայության առաջին հիշատակումները, ինչպես ենթադրում է Ղևոնդ Ալիշանը, վերաբերում են 12-րդ դարի վերջին։ 1254 թվականին այստեղ ընդօրինակված մի գրչագրում, որ ներկայումս պահվում է Փարիզի Ազգային մատենադարանում, հիշվում են հայկական եկեղեցի, վանք և հյուրանոց։ Ըստ նույն ձեռագրի՝ Ռիմինիում այդ ժամանակ եղել է Հովհաննես անունով հայ եպիսկոպոս, ինչը վկայում է տեղի հայ գաղութի կարևորության մասին։ Հայկական ներկայության մասին են վկայում նաև երկու վիմագիր արձանագրություններ, որոնք 19-րդ դարի վերջին դեռ կարելի էր տեսնել քաղաքի եկեղեցիներից մեկի ավանդատան մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։