Jump to content

Հայդարփաշայի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայդարփաշայի նավահանգիստ
Տեսակseaport?
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Ջրլիցի ափինԲոսֆոր
Քարտեզ
Քարտեզ

Հայդարփաշայի նավահանգիստ (թուրքերեն՝ Haydarpaşa Limanı), հայտնի է նաև որպես Ստամբուլի նավահանգիստ, բեռնատար և ավտոմեքենաների տեղափոխման համար նախատեսված (ro-ro) նավահանգիստ, կոնտեյներային տերմինալ, գտնվում է Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում, Բոսֆորի նեղուցի հարավային մուտքի մոտ՝ Հայդարփաշա կայարանի մոտակայքում։ Այն շահագործվում է Թուրքիայի պետական երկաթուղիների (TCDD) կողմից և ծառայում է որպես ծովեզերքից ներս ընկած շրջան, որն ընդգրկում է երկրի ամենաարդյունաբերական տարածքները։

Այն Ստամբուլի ամենամեծ նավահանգիստն է[1] և Ամբարլըից հետո երկրորդ ամենամեծը Մարմարա շրջանում[2]։ Տարեկան բեռների ծավալը գերազանցում է վեց միլիոն տոննան (MT), այն Թուրքիայի չորրորդ ամենամեծ նավահանգիստն է Մերսինից, Ամբարլըից և Իզմիրից հետո[3]։

Հայդարփաշայի նավահանգստային ընկերության պարտատոմս՝ տրված 1902 թվականի հոկտեմբերի 28-ին

Նավահանգստի կառուցման աշխատանքները սկսել է Օսմանյան անատոլիական երկաթուղիներ ընկերությունը 1899 թվականի ապրիլի 20-ին և գործարկել է այն մինչև նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունը գնել է այն 1924 թվականի մայիսի 24-ին։ 1927 թվականի մայիսի 31-ին նավահանգստի կառավարումը հանձնվել է Թուրքիայի պետական ​​երկաթուղիներ ընկերությանը[4]։

1953 թվականի փետրվարի 5-ին Հայդարփաշայի նավահանգստի կցակառույցի շինարարությունն է սկսել։ Առաջին հատվածն ավարտվել է 1954 թվականին, իսկ մնացածը՝ 1967 թվականին[5]։

Նավահանգստային հարմարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայդարփաշայի նավահանգիստը Թոփքափը պալատի 4-րդ բակից

Նավահանգիստը երկու մեծ կառանցիցների (պիրս) երկայնքով ունի 21 նավամատույց։ Նավամատույցները մասնագիտացված են որոշակի նավահանգստային արդյունաբերության համար, որոնցից մեկը 150 մ երկարությամբ մոտորանավերի սպասարկման համար է, երկուսը՝ չոր զանգվածային բեռների համար (430 մ երկարություն), 8 մեծ չափի նավամատույցները՝ ընդհանուր բեռների համար (160-ից մինչև 334 մ), 3 միջին չափի նավամատույցները՝ ընդհանուր բեռների համար (50-ից 97 մ), ավտոմեքենաների փոխադրման համար նախատեսված 2 տերմինալ (141 և 164 մ) և վերջապես 5 կոնտեյներային տերմինալ (295-ից 350 մ միջակայքում)։ Նավամատույցների մոտ ջրի խորությունը տատանվում է 5-ից 10 մ միջակայքում։ Նավահանգստում գտնվող նավերը եղանակի և ծովի հետևանքով առաջացած բոլոր տեսակի ազդեցություններից պաշտպանված են երկու պատնեշներով։

Նավահանգստում կան մինչև 2500 ձիաուժ հզորությամբ 3 բուքսիրային նավեր և 2 կառանվող նավ։

Կոնտեյներային տերմինալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ կոնտեյներային տերմինալները տարեկան կարողանում են սպասարկել 1700 նավերի[6]։ Աշխատանքներն իրականացվում են 40 տոննա տարողությամբ նավահանգստային ամբարձիչներով, ռետինե անվադողեր ունեցող 18 կռունկներով (40 տոննա տարողությամբ) և դատարկ կոնտեյներների համար նախատեսված 8 բեռնատարներով (8-ից 10 տոննա)։ Նավահանգստում առկա են նաև 9 ափամերձ և ցամաքային ամբարձիչներ (3-ից 35 տոննա), 6 շարժական ամբարձիչներ (5-ից 25 տոննա), 8 ստանդարտ և 30 փոքր կայմով բեռնատարներ։ Տերմինալում հասանելի մեկ այլ հնարավորություն է սառնարանային բեռնարկղերի համար սառնարանային հարմարությունների ապահովումը։

Կոնտեյներային տերմինալի տարածքը մոտավորապես 100000 մ² է և ունի 15000 քսան ոտնաչափի համարժեք միավոր[7]։ Նավահանգստի տարեկան բեռնաթափման կարողությունը 750000 քսան ոտնաչափի համարժեք միավոր է։ Կոնտեյներային նավամատույցի հետևում գործում է 3600 մ² տարածքով բեռնափոխադրման կայան։ Բացի 313000 մ² բաց պահեստային տարածքից և 21000 մ² փակ տարածքից, Գյոզթեփե նավահանգստից դուրս կա կոնտեյներային ցամաքային տերմինալ՝ դատարկ կոնտեյներները կուտակելու համար։ Այն ընդգրկում է 55000 մ² տարածություն և ունի 52800 քսան ոտնաչափի համարժեք միավոր[8]։

Նավահանգստի տերմինալում են կատարվում կոնտեյներների բեռնումը և բեռնաթափումը և մաքսազերծումը։

Ավտոմեքենաների փոխադրման տերմինալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենաների փոխադրման համար նախատեսված տերմինալը կարող է տեղավորել տարեկան 360 նավ և տարեկան սպասարկում է 65,000 բեռնատարի և 60,000 ավտոմեքենայի, ինչպես նաև ապահովում է 410,000 տոննա բեռների շրջանառությունը։ Հայդարփաշա և ուկրաինական Չոռնոմորսկ նավահանգիստների միջև երկշաբաթական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ են իրականացնում[2]։

Ընդհանուր բեռնափոխադրման սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգստում տարեկան կարող է սպասարկվել 1134 ընդհանուր բեռնատար նավ։ Լողացող նավերը ներառում են մեկ լողացող կռունկ՝ 250 տոննա տարողությամբ, 17 ափամերձ և ցամաքային ամբարձիչներ (3-ից 35 տոննա), 17 շարժական ամբարձիչներ (5-ից 25 տոննա), 67 ընդհանուր բեռնատարներ (2-ից 5 տոննա), մեկ բեռնիչ, 6 տրակտորներ, 25 կցավագոններ (40 տոննա), 10 կցավագոններ (20 տոննա) և բեռնատարների համար նախատեսված 100 տոննա տարողությամբ երկու կշեռք։

Զանգվածային բեռնաթափման հարմարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու նավամատույցները սպասարկում են տարեկան մինչև 79 նավերի զանգվածային չոր ապրանքների երթևեկությունը։ Առկա է 34,000 տոննա տարողությամբ հացահատիկի սիլոս, որը պատկանում է Թուրքիայի հացահատիկի վարչությանը (TMO) և ունի հոսքագծային կապ նավամատույցի հետ։

Երկաթուղային լաստանավային տերմինալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեմիրյոլու III երկաթուղային լաստանավ

Երկաթուղային լաստանավային տերմինալը և լաստանավերը ապահովում են Բոսֆորի ներղուցի երկու կողմերի միջև երթևեկությունը՝ կապելով Սիրքեջին և Հայդարփաշան։ 480 տոննա տարողությամբ երեք երկաթուղային լաստանավերից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 14 երկաթուղային վագոն։

Նավահանգստային երթևեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավավարությունը պարտադիր է նավը պարանով կապելու, պարանը հանելու և խարսխելու համար, ծառայություն, որը շուրջօրյա մատուցվում է Թուրքիայի ծովային վարչության (TDİ) կողմից։ Նավատարները նավերին դիմավորում են Մարմարա ծովի եվրոպական հատվածում գտնվող Գում Գափուի ձկնորսական նավերի նավահանգստի ծովապատնեշի փարոսից դեպի արևմուտք։

Մինչև 1500 նավատարողությամբ նավերի համար բուքսիրով քարշակումը պարտադիր չէ։ Կառանվող նավը պարտադիր է և կազմակերպվում է նավատարի կողմից։ Ծառայությունը շուրջօրյա է և մատուցվում է նավահանգստային ղեկավարության կողմից[9]։

Ապագայի նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 2006 թվականից նավահանգիստը և նրա շրջակայքը վերակառուցման ծրագրերի առարկա են եղել, սակայն 2022 թվականի դրությամբ այն դեռ շարունակում է գործել որպես քաղաքի կենտրոնական կոնտեյներային նավահանգիստ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Port of Istanbul». World Port Source. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Ports of Turkey - Port of Haydarpaşa». Cerrahoğulları Shipping. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
  3. Baysal, M. Emin; Mehmet Uygur; Bilal Toklu (2004). «A Study of the Relative Efficiency of TCDD Ports, using Data Envelopment Analysis» (PDF). J. Fac. Eng. Arch. Gazi Univ. (Turkish). 19 (4): 437–442. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ մայիսի 9-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «The Port of Istanbul – Haydarpaşa Port in Turkey | ShipHub» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  5. TCDD Haydarpaşa Limanı Արխիվացված 2007-05-10 Wayback Machine (tr)
  6. Yenidünya, Zafer (2006 թ․ հունիսի 12). «(TUR-C8.32) - TCDD Limanları - Haydarpaşa Limanı». Wow Turkey (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. http://opolat.pau.edu.tr/docs/Performance%20Evaluation%20of%20Container%20Terminal%20Operations.PDF
  8. «Haydarpaşa Port». Turkish State Railways. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  9. «Haydarpasa port». atlasshipsupply.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.(չաշխատող հղում)