Jump to content

Հայդարփաշա կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայարանի ընդհանուր տեսքը
Հայդարփաշա կայարանը 2013 թվականի փետրվարին

Հայդարփաշա (թուրքերեն՝ Haydarpaşa Garı), երկաթուղային կայարան Ստամբուլի ասիական հատվածում՝ Հայդարփաշա թաղամասում։ Կառուցվել է 1906- 1908 թվականներին՝ որպես Ստամբուլ- Բաղդադ երկաթգծի սկզբնակետ։ Կայարանը սպասարկում է Ստամբուլի ասիական շրջանները, ինչպես նաև Թուրքիայի ողջ արևելյան հատվածը, ընդհուպ մինչև Հայաստանի, Իրանի և Սիրիայի սահմանները։ Հայդարփաշա կայարանը համարվում է Ստամբուլի ամենամեծ երկաթուղային կայարանը։ Հայդարփաշան սպասարկում է նաև երկաթուղային միջազգային ուղղություններով երթևեկող գնացքները։

Կայարանի նախագիծը կազմվել է գերմանացի ճարտարապետներ Օտտո Ռիտտերի (գերմ.՝ Otto Ritter) և Հելմուտ Կունոյի (գերմ.՝ Helmuth Cuno) կողմից կողմից։ Կայարանի գլխավոր մասնաշենքը կառուցվել է արհեստական թերակղզու վրա, որը ունի ելք դեպի բաց ծով։ Ուղիղ կայարանի մոտից նավերը շարժվում են դեպի Ստամբուլի մյուս թաղամասերը՝ Բոսֆորի ողջ երկայնքով։

2010 թվականի նոյեմբերի 28-ին Հայդարփաշա կայարանում տեղի է ունեցել հրդեհ։ Reuters գործակալության փոխանցմամբ հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կայարանի տանիքում կատարվել են շինարարական աշխատանքներ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В Стамбуле горит крыша крупнейшего железнодорожного вокзала». РИА «Новости». 2010 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Butler, Daren; Ron Askew (2010 թ․ նոյեմբերի 28). «Major Istanbul train station ablaze». Reuters Alertnet. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիիքպահեստ