Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ
Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ինստիտուտ |
Հիմնադրված է | 1923 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Պարգևներ | |
Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ, ՀՀ ԱՆ Արտո Ալեքսանյանի անվան գիտահետազոտական ինստիտուտ, հիմնադրվել է 1923 թվականին։ Մինչև 1940 թվականը կոչվել է տրոպիկական ինստիտուտ, 1940-1955 թվականներին՝ մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտ, 1955 թվականին միավորվել է համաճարակագիտության, մանրէաբանության և հիգիենայի ինստիտուտի հետ (հիմնադրված 1930) և մինչև 1971 թվականը անվանվել համաճարակագիտության և հիգիենայի ինստիտուտ։ Ինստիտուտն ընդգրկում է համաճարակաբանության, վիրուսային վարակիչ հիվանդությունների (էլեկտրոնային մանրադիտակային խմբով), մակաբուծաբանության և տրոպիկական հիվանդությունների, վարակազերծման և ախտահանման, վարակիչ հիվանդությունների հարուցիչների էկոլոգիայի, իմունաբանության, մանրէաբանության լաբորատորիաները։ 1930-1960 թվականներին գործել է արտադրական բաժին, որը բավարարել է կանխարգելիչ և ախտորոշիչ պատրաստուկների (վակցինաներ, բնական ծաղիկի դետրիտ, կատաղության պատվաստանյութ, շիճուկներ, ֆագեր) պահանջարկը Հայաստանում։ Սկզբնական շրջանում ինստիտուտում զբաղվել են մալարիայի, բնական ծաղիկի, խոլերայի, հետադարձ և բծավոր տիֆերի, լեյշմանիոզների, ներկայումս՝ որովայնային տիֆի, սուր աղիքային վարակիչ այլ հիվանդությունների, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կապույտ հազի, կարմրուկի, հելմինթոզների և գրիպի ախտորոշման, կանխարգելման և պայքարի միջոցառումների մշակման հարցերով։ Հրատարակել է գիտական աշխատանքների ժողովածուներ։
Ինստիտուտն ունի.
- համաճարակագիտության բաժին, որի կազմի մեջ են մտնում աղիքային սուր վարակիչ հիվանդությունների լաբորատորիան՝ դեզինֆեկցիայի, դեզինսեկցիայի և դերատիզացիայի խմբերով, մանկական վարակիչ հիվանդությունների լաբորատորիան՝ էլեկտրոնային միկրոսկոպիայի խմբով։
- Բժշկական պարազիտոլոգիայի բաժին, որն ունի պարազիտոլոգիայի լաբորատորիա՝ հելմինթոլոգիայի խմբով, և էնտոմոլոգիայի լաբորատորիա։
Գործում են նաև հետևյալ ինքնուրույն լաբորատորիաները.
- հիվանդությունների,
- իմունոլոգիայի և մանրէաբանության,
- ընկերքային և աբորտային արյան հավաքման (բակտերիալոգիական խոհանոցով)։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի տնօրեններ են եղել Ն. Հակոբյանը, Խ. Արխիպյանցը, Մ. Քեշիշյանը, Ե. Կարապետյանը, Ք. Փիրումովը, Բ. Ավետիքյանը, Բ. Աստվածատրյանը, Ա. Գալստյանը, Մ. Մելիք-Քարամյանը, Ա. Ծատուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Գ. Պապովյանը, Ա. Զաքարյանը, Կ. Դեղձունյանը, Յու. Ալեքսանյանը, Գայանե Մելիք-Անդրեասյանը (2007 թվականից)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին ինստիտուտը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-11-02 Wayback Machine
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 94)։ |