Համակարգչային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համակարգչային պատմության թանգարան

Համակարգչային թանգարան, Հաշվողական տեխնիկայի և ծրագրային ապահովման պատմությանը նվիրված թանգարան։ Ինչպես ցանկացած թանգարան այն «հասարակությանն աջակցելու և խթանելու համար ստեղծված մշտական հաստատություն է, որը զբաղվում է մարդու և նրա միջավայրի մասին նյութական ապացույցների ձեռքբերման, պահպանման, հետազոտման, մասսայականացման համար, ուսման, կրթության, ինչպես նաև հոգևոր կարիքների բավարարման նպատակով», ինչպես սահմանված է Թանգարանների միջազգային խորհրդի կողմից[1]։

Համակարգչային որոշ թանգարաններ գործում են որպես այլ խոշոր հաստատության մաս, ինչպիսիք են Լոնդոնի գիտության թանգարանը կամ Մյունխենի Դոյչս թանգարանը։ Մյուսները, ինչպիսիք են Կալիֆոռնիայի Համակարգչային պատմության թանգարանը Մաունթին Վյուում, Ազգային համակարգչային թանգարանը Բլեթչլի պարկում և Heinz Nixdorf MuseumsForum-ը Պադերբորնում, համարվում են նեղ մասնագիտացված։ Թանգարանների որոշ մասը մասնագիտացած են հաշվողական տեխնիկայի վաղ պատմության բնագավառում, մյուսները՝ առաջին անհատական համակարգիչների դարաշրջանում, ինչպիսիք են Apple I և Altair 8800, Apple II, հին Apple Macintosh Commodore Internationals, Amiga, IBM PC և այլ առավել հազվադեպ հանդիպող` Օսբորն 1 համակարգիչների բնագավառում։ Այնպիսի թանգարաններ, ինչպիսին Computerspielemuseum Berlin-ը մասնագիտացած է համակարգչային խաղերի բնագավառում։ Գոյություն ունեն թանգարաններ, որոնք մասնագիտացած են գիտական հետազոտությունների և պահպանության բնագավառում, մյուսներն ավելի շատ կենտրոնանում են կրթական և ժամանցային նպատակների վրա։ Կան նաև մասնավոր հավաքածուներ։

Համակարգչային թանգարանների հատուկ տեսակ են համակարգչային տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների վիրտուալ թանգարանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ICOM Statutes». International Council of Museums. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]