Լոնդոնի գիտության թանգարան
Լոնդոնի գիտության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտության թանգարան, տեխնոլոգիայի թանգարան, ազատ հասանելիության հրատարակություն, ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հարավային Կենսինգտոն |
Վայր | Էթզիբիշն ռոուդ |
Մասն է | Science Museum Group? |
Հասցե | Exhibition Road, South Kensington, London, SW7 2DD[3]SW7 2DD |
Հիմնադրվել է | հունիսի 26, 1909 |
Այցելուներ | 2 989 000 մարդ (2012) |
Տնօրեն | Իեն Բլաչֆորդ |
Կայք | sciencemuseum.org.uk(անգլ.) |
![]() | |
![]() |
Լոնդոնի գիտության թանգարան, վիկտորիանական դարաշրջանի երեք հիմնական թանգարաններից մեկն է։ Թանգարանը գտնվում է Լոնդոնի Հարավային Կենսինգտոն թաղամասի Էքսիբիշն Ռոուդում։ Լոնդոնի գիտության թանգարանը մեծահասակների և մանուկների ամենասիրելի թանգարաններից մեկն է, որտեղ կարելի է ոչ միայն դիտել ցուցանմուշները, այլև դիպչել դրանց, մանրամասն ուսումնասիրել։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է 1857 թվականին` թագավորական թանգարանի ավել ցուցանմուշների հիման վրա։ Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է Ռիչարդ Էլիսոնի կողմից և թանգարանը հասարակության այցելությունների համար բաց է եղել մերթ ընդ մերթ` 1918-1928 թվականներին։
Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս թանգարանն ավելի քան 300 հազար ցուցանմուշ ունի, այդ թվում նաև այնպիսի հանրահայտ ցուցանմուշներ, ինչպիսիք են Ստեֆանսոնի «Հրթիռ»-ը, «Փնչացնող Բիլլի» շոգեքարշը, առաջին ռեակտիվ շարժիչը, Ֆրենսիս Քրիկի և Ջեյմս Ուոտսոնի ԴՆԹ-ի նմուշները, «երկարակյաց» ժամերի առաջին նախատիպը և այլն։
Տեսքի և ցուցանմուշների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ներսում գտնվում է մեծ կենտրոնական դահլիճը, որն ամբողջությամբ ապակուց է։ Այնտեղից կարելի է տեսնել թանգարանի հինգ հարկերում տեղակայված պատկերասրահները։ Յուրաքանչյուր սրահ իրեն հատուկ թեմատիկա ունի։ Օրինակ, ժամացույցների սրահում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների ժամացույցներ՝ սկսած վաղ եգիպտական և հռոմեական դարաշրջաններից մինչև ամենաժամանակակից մոդելներ։ Ինչպես նաև կան սրահներ նվիրված աստղագիտական գյուտերին, քիմիային, տպագրությանը, հաղորդակցությանը, ֆիզիկային և այլն։
Ամենավերին հարկը ամբողջությամբ նվիրված է թռչող սարքերին, ընդ որում յուրաքանչյուր սարքի կողքին տեղադրված է հեռախոս, որի խոսափողը վերցնելով կարելի է լսել այդ սարքի ստեղծման ողջ պատմությունը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ https://www.sciencemuseum.org.uk/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղեկություն թանգարանի մասին Archived 2016-01-10 at the Wayback Machine.
|