Գերմանական թանգարան (Մյունխեն)
Գերմանական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան, տեխնոլոգիայի թանգարան, գիտության թանգարան և համակարգչային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ludwigsvorstadt-Isarvorstadt?[1] և Մյունխեն |
Կազմված է | Q28737484?, Deutsches Museum library?, Museum? և Museum? |
Պատկանում է | Leibniz Association? |
Հասցե | Museumsinsel 1, 80538 MünchenMuseumsinsel (Munich)? |
Հիմնադրված է | հունիսի 28, 1903 |
Հիմնադիր | Oskar von Miller?[2] |
Այցելուներ | 1 250 000 ± 500 000 մարդ |
Տնօրեն | Wolfgang M. Heckl? |
Կայք | deutsches-museum.de |
![]() | |
![]() |
Գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches Museum von Meisterwerken der Naturwissenschaft und Technik, անգլ.՝ German Museum of Masterpieces of Science and Technology)), թանգարան Մյունխենում, Գերմանիայում, աշխարհի ամենամեծ գիտության և տեխնոլոգիաների թանգարանը, որն ունի մոտավորապես 28.000 ցուցանմուշներ գիտության և տեխնոլոգիաների 50 ոլորտներից[3]: Յուրաքանչյուր տարի այն ունենում է ավելի քան 1.5 միլիոն այցելու:
Թանգարանը հիմնադրվել է 1903 թվականի հունիսի 28-ին, Օսկար վոն Միլլերի նախաձեռնությամբ Գերմանացի ինժեներների ասոցիացիայի հանդիպումից հետո: Այն Մյունխենի խոշորագույն թանգարանն է: Որոշակի ժամանակահատվածներում այն օգտագործվել է որպես փոփ և ռոք համերգների անցկացման վայր. այստեղ հյուրընկալվել են The Whoն, Ջիմի Հենդրիքսը և Էլթոն Ջոնը[4]:
Մուզեումզինզել[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հիմնական շենքը գտնվում է Իզար գետի վրա, փոքրիկ կղզում, որը միջնադարից օգտագործվել է նավարկության համար: Կղզին մինչև 1772 թվականը որևէ շենք չի ունեցել, քանի որ այն պարբերաբար ջրհեղեղի է ենթարկվել:
1772 թվականին կղզու վրա կառուցվել էն Իզարի բարաքները և 1889 թվականի ջրհեղեղից հետո կառույցները վերակառուցվել են ջրհեղեղի պաշտպանիչներով: 1903 թվականին քաղաքային խորհուրդը հայտարարել է կղզուն նվիրատվություն անելու մասին` Գերմանական թանգարանը կառուցելու համար: Կղզին նախկինում հայտնի է եղել Կոհլենինսել (ածուխի կղզի) անվամբ, այնուհետև անվանափոխվել է Մուզեումզինզել (գերմ.՝ Museumsinsel, թանգարանի կղզի)[5][6]
Այլ մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի հիմնական կառույցը, թանգարանը ևս երկու մասնաճյուղ ունի Մյունխենում և Բոնում:
Ֆլուգվերֆթ Շլասհայմի մասնաճյուղը տեղակայված է Մյունխենի կենտրոնից 18 կմ դեպի հյուսիս, Շլասհայմ պալատի մոտ: Այն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված գերմանական առաջին ռազմաօդային բազաներից մեկի շինության հիմքի վրա: Այն ընդգրկում է օդային վերահսկողության և հրամանատարության կենտրոնը, ինչպես նաև` ժամանակակից շենքեր, որոնք կառուցվել են 2000-ական թվականներին Բավարիայի դաշնային հողի նախկին վարչապետ Ժոզեֆ Ստրաուսի խիստ հանձնարարականից հետո:
Ֆլուգվերֆթ Շլասհայմը ներկայացնում է տարբեր հետաքրքիր ինքնաթիռներ, որոնց համար Մյունխենի թանգարանում համապատասխան տարածքի չի եղել: Աչքի ընկնող ցուցանմուշներից են Հորթեն թռչող սահասավառնակը, որը կառուցվել է 190-ական թվականներին և վերականգնվել է պահպանված մի քանի մասերից: Եզակի են 1950-ական և 1960-ական թվականներին ստեղծված ինքաթիռները: Ցուցադրվում են նաև Վիետնամի դարաշրջանի, ինչպես նաև` ռուսական ինքնաթիռներ, որոնք վերցվել են Արևելյան Գերմանիայից` Գերմանիայի վերամիավորումից հետո:
Վերջին մասնաճյուղը բացվել է 2003 թվականին, Մյունխենում. այստեղ շեշտը դրված է տեղափոխող տեխնիկայի վրա:
Բոնի մասնաճյուղը բացվել է 1995 թվականին և հիմնականում ներկայացնում է 1945 թվականից հետո ստեղծված տեխնոլոգիաները, հետազոտություններն ու գիտությունը:
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1903` Գերմանական թանգարանի հիմնում
- 1906` Առաջին ցուցադրության բացումը նախկին ազգային թանգարանի տարածքում
- 1909` Հաջորդ հավաքածուի բացումը Էխրխարդշտրասեի հին զորանոցում
- 1911` Տոնակատարություն` թանգարանի շենքի կառուցման ավարտի առթիվ
- 1925` Գերմանական թանգարանի նոր շենքի բացումը Թանգարանի կղզում
- 1928` Գրադարանի ու սրահի շենքերի հիմնարկում
- 1930` Տոնակատարություն` գրադարանի և սրահի շենքերի կառուցման ավարտի առթիվ
- 1932` Գրադարանի բացում
- 1935` Կոնգրեսի սրահի բացում
- 1944` Շենքերի մոտավորապես 80%-ի ավերում
- 1948` Կրկնակի բացում` ավերումից հետո
- 1984` Ավիա և տիեզերական թռիչքների նոր սրահի բացում. հրանոթներից և ջրհեղեղից վնասվելուց հետո որոշ բաժինների ժամանակավոր փակում
- 1992` Ավիացիոն սրահի բացում` հատուկ թռիչքուղու վրա Շլայսհայմում
- 1995` Թանգարանի մասնաճյուղի բացում Բոնում
- 2003` Տրանսպորտային կենտրոնի բացում տոնավաճառային նախկին տարածքում
- 2006` Թերեզիենհյոլե տրանսպորտային կենտրոնի I և II սրահների բացում
- 2015` հոկտեմբերին սկսվել է առաջին խոշոր վերանորոգումը` մի քանի ցուցահանդեսների փակմամբ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ http://purl.org/pressemappe20/folder/co/042319 — 1908.
- ↑ «The New York Times Travel Guide dated 10 Aug 2008 states that "this is the largest technological museum of its kind in the world."»։ Travel.nytimes.com։ Արխիվացված է օրիգինալից May 3, 2012-ին։ Վերցված է 2011-11-27
- ↑ Abendzeitung, Germany (2016-01-27)։ «Deutsches Museum: Kongresshalle wird zur Event-Location: Gaudi und Tralala - München - Abendzeitung München»։ Abendzeitung-muenchen.de։ Վերցված է 2017-06-19
- ↑ Pudor Heinrich (1918)։ «Zur Geschichte der technischen Museen - Vierteljahrschrift für Sozial- und Wirtschaftsgeschichte» 14 (2/3)։ էջեր 356–375։ JSTOR 20725016
- ↑ Bühler Dirk (May 2009)։ Building a Masterpiece of Concrete-Technology: The Deutsches Museum in Munich (1906-1911)։ Proceedings of the Third International Congress on Construction History։ Cottbus
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Deutsches Museum
- Deutsches Museum, English Museum Guide, 3rd ed. 2005
- Deutsches Museum (English only)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Deutsches Museum
- Deutsches Museum Flugwerft Schleißheim
- Deutsches Museum Transport Centre
- Deutsches Museum in Bonn
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |