Հակոբոս Այվազյան
Հակոբոս Այվազյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1918 |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կրթություն | Նարեկյան վարժարան և Չարխափան Սուրբ Աստվածածին վանք |
Հակոբոս Այվազյան (անհայտ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1918), երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբոս Այվազյանը սովորել է Կոստանդնուպոլիսի Նարեկյան վարժարանում, ապա՝ Արմաշի դպրեվանքում, ավարտել է Բրուսայի շերամապահության ուսումնարանը։ Տիրապետել է քաղաքային մասնագիտացված երաժշտության հիմունքներին, Հայ եկեղեցու տարեկան շրջանի երգասացություններին, նոր հայկական ձայնագրությանը։ Ինքնուրույն յուրացրել է եվրոպական նոտային համակարգը, սովորել նվագել ուդ, ջութակ։
Ուսումնառության վաղ տարիներից մասնակցել է ժամերգությունների և իր գեղեցիկ ձայնով ու երաժշտական լսողությամբ արժանացել Համբարձում Չերչյանի ուշադրությանը։
1891-1915 թվականին (ընդմիջումով) եղել է Արմաշի դպրեվանքի երաժշտության ուսուցիչ, նպաստել է եկեղեցական գործիչների երաժշտական կրթությանն ու ճաշակի ձևավորմանը։
1915 թվականին ձերբակալվել է, տարագրվել, հալածանքների ենթարկվել և մահացել բանտում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվազյանի ձեռագրերը փրկել է որդին՝ Գեղամը, որը հայրենադարձել է 1959 թվականին․ դրանք հանձնել է Գրականության և արվեստի թանգարանին։
Ձեռագրերից կարելի է առանձնացնել «Արևելյան երաժշտության ձեռնարկը» և դրան առնչվող «Հայ եկեղեցական ձայնագրության դասագիրքը», որն անավարտ է։ Այստեղ հայ երաժշտական համակարգի ձայնաստիճանները, 8 ձայնեղանակներն ու դրանց դարձվածքները ներկայացված են համապատասխան մերձավորարլյան անվանումներով ու համարժեքներով (հայկական ձայնագրության նշաններով)։ Այվազյանի 1901 թվականի արևմտահայերեն ձեռնարկը, որը հարում է նախակոմիտասյան շրջանի հայ եկեղեցական երաժիշտների տեսական գործնական թեքումով սակավաթիվ աշխատություններին (ուշագրավ է Թամբուրի Հարութինի «Արևելյան երաժշտության ձեռնարկը»), որտեղ հաստատագրված և դասակարգված են շուրջ 100՝ սերնդեսերունդ բանավոր փոխանցված ավանդական եղանակներ, չափակշռույթային տիպական բանաձևեր (ուսուլներ)՝ իրենց ձայնելևէջները կանոնների տեսական և գործնական արժեքավոր պարզաբանումներով ուշմիջնադարյան երաժշտության մշակույթի յուրատիպ դսևորումներից է։ Այվազյանի «Ձեռնարկը» մանրամասն մեկանաբանություններով և առաջաբան հոդվածով արևմտահայերենից ռուսերեն է թարգմանել և հրատարակել է Նիկողոս Թահմիզյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |