Ուսուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՈՒՍՈՒԼ, արևելքի բանավոր ավանդույթի պրոֆեսիոնալ երաժշտության ռիթմական դարձվածքներ, որոնք ստեղծագործության ընթացքում կրկնվում են որոշակի մետրի սահմաններում։ Ուսուլները հիմնականում կատարվում են հարվածային գործիքներով։ Ուսուլների վերաբերյալ հարուստ նյութ են պարունակում միջնադարյան արևելքի երաժշտության ձեռնարկները։ Ֆարաբիի, Իբն Սինայի, Աբդուրահման Ջամիի, Դարվեշ Ալի Չանգիի և այլոց աշխատություններում տրված է ինչպես Ուսուլների տեսական մշակումը, այնպես էլ նրանց ձայնագրությունը տաբուլատուրային համակարգի միջոցով։ Հայտնի են եղել Ուսուլի 30-ից ավելի տեսակներ, որոնցից շատերը օգտագործվում են արդի կատարողական պրակտիկայում։ Ուսուլի հիմքում ընկած է ցածր (խուլ) և բարձր (հնչեղ) ձայների հաջորդականությունը տարբեր մետրաոիթմական հարաբերություններում։ Ուսուլները մեծ դեր են խաղում պրոֆեսիոնալ երաժշտության զարգացած ժանրերից մեկի՝ մակամի երաժշտական նյութի կազմակերպման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png