Հակոբ Ոսկան
Արտաքին տեսք
Հակոբ Ոսկան | |
---|---|
Ծնվել է | 1824 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1907 |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Հակոբ Ոսկան (1824, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1907), հայ բանաստեղծ։
Ծնվել է Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Ավարտելուվ հետո վերադարձել է ծննդավայր, զբաղվել ուսուցչությամբ։ Գրել է բանաստեղծություներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում, իր հրատարակած «Օրացույցներում» և այլ ժողովածուներում։
Լույս է ընծայել հետևյալ գրքույկները՝ «Երեսուն երեք տարու միջոց» (1861), «Ի հանդես 49-րդ տարեդարձի ազգային հիվանդանոցի» (1879)։ Կատարել է թարգմանություններ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 139.
|