Հակոբ Ոսկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Ոսկան
Ծնվել է1824
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1907
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Ազգությունհայ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան

Հակոբ Ոսկան (1824, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1907), հայ բանաստեղծ։

Ծնվել է Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Ավարտելուվ հետո վերադարձել է ծննդավայր, զբաղվել ուսուցչությամբ։ Գրել է բանաստեղծություներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում, իր հրատարակած «Օրացույցներում» և այլ ժողովածուներում։

Լույս է ընծայել հետևյալ գրքույկները՝ «Երեսուն երեք տարու միջոց» (1861), «Ի հանդես 49-րդ տարեդարձի ազգային հիվանդանոցի» (1879)։ Կատարել է թարգմանություններ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 139