Հակոբ Ազատյանը ծնվել է Իգդիրում։ Նախշազարդել է փայտե դեկորատիվ սկահակներ, ընդելուզել կժեր, գավաթներ։ Պահարանի փեղկերի վրա քանդակազարդել է 16 դրվագ «Սասունցի Դավիթ» էպոսից (1939)։ Հեղինակ է նաև «Հայրենիքի համար մղված մարտերում» (1948) կոմպոզիցիայի, «Վասպուրական» (1959), «Կիլիկիա» (1963), «Արարատյան դաշտը» (1965) դեկորատիվ սկահակների, ինչպես և «Փայտի գեղարվեստական փորագրություն» ձեռնարկի (1961)։ Գործերը պահվում են ԺԱԹ-ում (Երևան) և այլ թանգարաններում[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 98)։