Հակոբ Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Ազատյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1902(1902-10-26)
ԾննդավայրԻգդիր, Թուրքիա
Վախճանվել էմարտի 2, 1965(1965-03-02) (62 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփորագրիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Հակոբ Ազատյան Վիքիդարանում

Հակոբ Նիկողոսի Ազատյան (1902, հոկտեմբերի 26 (մարտի 2) , Իգդիր -1965, մարտի 21, Երևան), հայ փորագրիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ազատյանը ծնվել է Իգդիրում։ Նախշազարդել է փայտե դեկորատիվ սկահակներ, ընդելուզել կժեր, գավաթներ։ Պահարանի փեղկերի վրա քանդակազարդել է 16 դրվագ «Սասունցի Դավիթ» էպոսից (1939)։ Հեղինակ է նաև «Հայրենիքի համար մղված մարտերում» (1948) կոմպոզիցիայի, «Վասպուրական» (1959), «Կիլիկիա» (1963), «Արարատյան դաշտը» (1965) դեկորատիվ սկահակների, ինչպես և «Փայտի գեղարվեստական փորագրություն» ձեռնարկի (1961)։ Գործերը պահվում են ԺԱԹ-ում (Երևան) և այլ թանգարաններում[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. В. Бабенчиков, Народное декоративное искусство Закавказья и его мастера. М., 1948 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005