Jump to content

Հակատանկային շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանկերի կործանիչ շան խրտվիլակ Հրետանու, ինժեներական և կապի զորքերի ռազմական պատմության թանգարանում

Հակատանկային շուն, հատուկ վարժեցված ռազմական շուն, որի վրա ամրացված է պայթուցիկ նյութի լիցք։

Շունը բարձրանում է տանկի տակ, աշխատում է թիրախի սենսորը (մոտ 20 սանտիմետր երկարությամբ փայտե դարձյակ[1]) և լիցքը պայթում է անմիջապես տանկի հատակի տակ։ Շներն օգտագործվել են Կարմիր բանակի կողմից Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի զինված ուժերի տանկերի դեմ (վերմախտ

Ռազմական նպատակներով շների օգտագործման մասին որոշումն ընդունվել է ԽՍՀՄ Հեղափոխական ռազմական խորհրդի կողմից 1924 թվականին[2]։

1930 թվականին ռազմական շնաբուծության դասընթացների ունկնդիր Շոշինն առաջարկել է շներին օգտագործել տանկերի դեմ, իսկ 7-րդ կապի գնդի դասակի հրամանատար Նիթցն առաջարկին տվել է տեխնիկական հիմնավորում։ 1931-1932 թվականներին առաջին փորձարկումներն են անցկացվել ծառայողական շնաբուծության Ուլյանովսկի շրջանային դպրոցում։ Ավելի ուշ փորձարկումները շարունակվել են Սարատովի զրահատանկային դպրոցում և Անդրբայկալում 57-րդ բանակի ճամբարներում, 1935 թվականին՝ Կուբինկայի գիտահետազոտական ավտոզրահատանկային զորավարժարանում[3]։

Տանկերի կործանիչ շները (պաշտոնական սովետական անվանում) սպառազինման են ընդունվել 1935 թվականին[4]։

1941 թվականի երկրորդ կեսին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ն. Մ. Ռեյնովի ղեկավարությամբ հակատանկային շներին զինելու համար մշակվել են նոր կառուցվածքի պայթուցիչներ[5]։

1940-ական թվականներին նման շների պատրաստման համար նախատեսված սովետական զորամասերից մեկը գտնվում էր մերձմոսկովյան Նովո-Գիրեևո գյուղի տարածքում (այժմ՝ Մոսկվայի Նովոգիրեևո շրջան), որտեղ ստեղծվել է Ծառայողական շնաբուծության կրտսեր մասնագետների կենտրոնական դպրոցը[2]։ Պատերազմից հետո այս հատվածը վերջապես տեղափոխվել է Մոսկվայի մարզի Դմիտրովսկի շրջան[6]։

Հայրենական մեծ պատերազմի ավարտին ողջ մնացած շներին պատիվ է տրվել մասնակցել Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին[7]։

Շանը մի քանի օր չեն կերակրել և վարժեցրել են, որ սնունդը կարելի է գտնել տանկի տակ։ Այնուհետև շանը ամրացրել են պայթուցիկ սարքի մանրակերտը և վարժեցրել են տանկերի տակ մտնել արդեն դրա հետ․ «միսը դրանց տրվել է տանկի ստորին իջանցքից»[7]։ Վերջապես, դրանց սովորեցնում էին չվախենալ շարժվող և կրակող տանկերից։

Վարժեցրել են նաև, մոտենալով տանկին, խուսափել տանկային գնդացիրներով կրակից։ Մասնավորապես, վարժեցրել են տանկի տակ մտնել ոչ թե առջևից, այլ հետևից[7]։

Մարտական պայմաններում շանը սոված էին պահում, անհրաժեշտ պահին դրա վրա ամրացվում էր իսկական պայթուցիկ սարք՝ մոտ 12 կգ տրոտիլ[8], ըստ այլ տեղեկությունների՝ «4-4,6 կգ ասեղային դետոնատորով»[7]։ Կիրառումից անմիջապես առաջ հանում էին ապահովիչը և շանը բաց էին թողում թշնամու տանկին ընդառաջ։ Ականը պայթում էր տանկի համեմատաբար բարակ հատակի տակ։ Ընդ որում, շունը սատկում էր։

Որոշ հեղինակներ պնդում են[9], որ շների օգտագործումն անարդյունավետ էր։

Արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային աղբյուրների տվյալներով՝ շների կողմից խոցվել է հակառակորդի մինչև 300 տանկ[3]։

  • 1941 թվականի աշնանը Վոլոկոլամսկում տեղի ունեցած ճակատամարտում գերմանական չորս տանկերից առաջին երկուսը, որոնք ճեղքել են Վոլոկոլամսկի մայրուղին խորհրդային զորքերի պաշտպանական դիրքերի միջով, ոչնչացվել են այրուղու եզրին գտնվող խրամատից արձակված երկու հակատանկային շների կողմից[10]։
  • գերմանական աղբյուրը նշում է 1941 թվականի հոկտեմբերին Կարաչև քաղաքի ծայրամասում գերմանական մեկ տանկի ոչնչացման մասին[11]
  • 1943 թվականի ամռանը Կուրսկի ճակատամարտում շների օգնությամբ ոչնչացվել է 12 գերմանական տանկ[12]։

Շները գերմանացիների համար խնդիր էին ներկայացնում[4], քանի որ տանկային գնդացիրը բավականին բարձր էր և դժվարությամբ էր դիպչում արագ շարժվող շանը։ Գերմանական հրամանատարությունը պարտավորեցրել է յուրաքանչյուր զինվորի կրակել ցանկացած շան վրա, որը հայտնվում է տեսադաշտում։ Նույնիսկ լյուֆտվաֆե կործանիչների օդաչուներին առաջադրանք է եղել դրված ինքնաթիռներից ոչնչացնել շներին[13]։

Ժամանակի ընթացքում Վերմախտի զինվորները սկսել են շների դեմ օգտագործել որոշ տանկերի վրա տեղադրված հրանետներ, ինչը բավականին արդյունավետ հակազդեցության միջոց է դարձել, թեև որոշ շների դեռ հնարավոր չի եղել կանգնեցնել։

Այսպես թե այնպես, 1942 թվականին հակատանկային շների օգտագործումն արդեն խիստ դժվար է եղել, դրանց մեծ թիվը դուրս էր գալիս վերահսկողությունից, ձգտում էր վերադառնալ սովետական զորքերի գտնվելու վայրը և նրանց վտանգի տակ էր դնում։ Որոշ ժամանակ անց հակատանկային շներին դադարել են օգտագործվել։

Պահպանվել է ականորդ շների խմբի հրամանատար կապիտան Վիպորասսկու 1941 թվականի հոկտեմբերի 16-ի իրադարձությունների մասին հաշվետու զեկույցը[14]

«...1. Շների մեծ մասը հրաժարվում է աշխատել անմիջապես և ձգտում է ցատկել խրամատի մեջ՝ վտանգի տակ դնելով հետևակը (վեց պատահար)։

2. Ինը շներ, ճիշտ ուղղությամբ կարճ վազքից հետո, սկսել են դեսուդեն նետվել, վախենում էին հրետանային արկերի և ականանետերի պայթումներին, փորձում էին թաքնվել ձագարների, փոսերի մեջ, սողում էին թաքստոցների տակ։ Դրանցից պայթել է 3-ը, չի հայտնաբերվել՝ 2-ը։

3. Ֆաշիստները հրացանի կրակով ոչնչացրել են երեք շների և տարել են իրենց հետ։ Սպանված շներին վերադարձնելու փորձեր չեն արվել։

4. Չորս շներ ենթադրաբար պայթել են գերմանական ֆաշիստական տանկերի մոտակայքում, բայց ես չունեմ հաստատում այն մասին, որ դրանք շարքից հանել են տանկերը․..»

Հետպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակատանկային շների մարզումը տևել է առնվազն մինչև 1996 թվականի հունիսը[15]։

Տեղեկություններ կան 1940-ական թվականների վերջին Հնդկաչինական պատերազմի ժամանակ Վիետմին շարժման կողմից հակատանկային շների օգտագործման մասին[16]։

Իրաքի պատերազմի ժամանակ նկատվել է ապստամբների կողմից շան օգնությամբ ամերիկյան ավտոշարասյունը պայթեցնելու առնվազն մեկ փորձ[17]։

Վոլգոգրադի բանաստեղծ Պավել Վելիկժանինի համանուն բանաստեղծությունը նվիրված է տանկերի կործանիչ շներին[18][19]։

Դրանց մասին նաև երգել է Կոշկա Սաշկան իր «Рыжий» երգում՝ նվիրված Կարմիր աստղ (ռուս.՝ Красная звезда) ռազմական շնաբուծության կենտրոնական դպրոցին (այժմ ՝ ՌԴ պաշտպանության նախարարության 470 Ուսումնամեթոդական կենտրոն)[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Противотанковая подвижная мина
  2. 2,0 2,1 «Донецкий кряж», № 2352 от 24.11.2006(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Игорь Плугатарев. Псы антитеррора. // журнал «Солдат удачи», № 8 [143], 2006 год, стр. 10 — 15
  4. 4,0 4,1 «Г. Медведев: Из истории военного собаководства». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Взрыватели для собак специальной конструкции изготовили в физико-техническом институте Академии Наук под руководством доктора физико-математических наук Н. М. Рейнова»
    Инженерные войска города-фронта. Сборник воспоминаний ветеранов инженерных войск. Ред. генерал-лейтенант-инженер Ф. М. Грачев и др. Л., Лениздат, 1979; стр.293-301
  6. «Питомник «Красная Звезда» сегодня. Фотографии из музея». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 31-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Վիկտոր Սուվորով, «Спецназ» գիրք
  8. USSR. Landmine, Antitank, Dog Արխիվացված 2007-10-21 Wayback Machine(անգլ.)
  9. Ю. Г. Веремеев. Противотанковая собака (подвижные мины) Արխիվացված 2011-09-02 Wayback Machine// сайт «Анатомия армии»
  10. подполковник в отставке А. Мазовер (бывший командир отд. 37-го батальона собак-миноискателей и истребителей танков). Собаки в Великой Отечественной войне // журнал «Охота и охотничье хозяйство», № 5, 1975. стр.28-29
  11. «двумя днями позже, 18-й танковой дивизии генерала Неринга повезло меньше. 9-я рота 18-го танкового полка проложила себе путь на северную окраину города Карачев и остановилась на поле. В этот момент танкисты увидели двух бегущих по полю овчарок с „седлами“ на спине. „Что это у них на спине?“ — в удивлении проговорил радист. „Думаю, что сумки с донесениями. Или это санитарные собаки“ — предположил стрелок. Первая собака поднырнула прямо под головной танк — прогремел взрыв. Унтер-офицер Фогель первый понял, что происходит: „Собака! — закричал он. — Собака!“. Стрелок выстрелил из своего Р-08, из танка № 914 дали автоматную очередь. Животное, словно споткнувшись, перелетело через голову… В советской историографии ничего не пишут об этом дьявольском оружии, но оно существовало и применялось.»
    Пауль Карель. Гитлер идет на Восток. Восточный фронт. Книга I. От Барбароссы до Сталинграда. 1941—1943. (пер. А. Колина). М., ЭКСМО, 2009. стр.147-149
  12. Zaloga, Steve. The Red Army of the Great Patriotic War, 1941-45. Oxford, UNITED KINGDOM: Osprey Publishing. 1989. pp. 43. ISBN 978-0-85045-939-5.
  13. Радио России.
  14. «Противотанковая собака. sobaka-mina.php». army.armor.kiev.ua. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. Zaloga, Steven J., Jim Kinnear, Andrey Aksenov & Aleksandr Koshchavtsev (1997). Soviet Tanks in Combat 1941-45: The T-28, T-34, T-34-85, and T-44 Medium Tanks, Hong Kong: Concord Publication. ISBN 962-361-615-5, стр.72(անգլ.)
  16. Dog Anti-Tank Mine Արխիվացված 2005-05-17 Wayback Machine, Soviet-Empire.com. Retrieved May 20, 2005(անգլ.)
  17. «Terrorists tie bomb belt to dog in Iraq». The Daily Telegraph (անգլերեն). 2005 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. Областная культурно-просветительская газета "Грани культуры". ЯНВАРЬ 2017 г. № 2 (162). С. 7
  19. «Поэт Павел Великжанин: «НЕЛЬЗЯ ПИСАТЬ СТИХИ ТОЛЬКО О РОЗАХ И ЗВЕЗДАХ…»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  20. «Кошка Сашка - официальный сайт». koshka-sashka.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pile, Stephen, The Book of Failures: Official Handbook of the Not Terribly Good Club of Great Britain. Futura, 1979, ISBN 0-7088-1908-7(անգլ.)
  • Hans von Luck Panzer Commander(անգլ.). — paperback edition. — Ն. Յ.: Dell Publishing Group, 1989. — P. 72. — ISBN 0-440-20802-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակատանկային շուն» հոդվածին։